Արձանն ինչպես երկիրը՝ ԱՆԳԼՈՒԽ
Սեպտեմբերի 30-ից Վանաձոր-Գյումրի ավտոճանապարհին կանգնեցված Նիկոլ Փաշինյանի արձանն այլևս այն տեսքը չունի, ինչպես որ նախկինում էր։
Ինչպես ամեն բան այս կյանքում՝ արձանը ևս փոփոխության է ենթարկվել․ հավանաբար այդ փոփոխությունները ևս էյֆորիկ տրամադրությունների անկմամբ են պայմանավորված։
Պարզվում է՝ Փաշինյանի արձանի գլուխը պոկել են:
Այս տեմպերով երկրի կառավարումն առաջ տանելու դեպքում, հնարավոր է՝ արձանն ընդհանրապես ապամոնտաժեն։
Թե ով է դրա կատարողը, դեռ հայտնի չէ: Կգտնի՞ ոստիկանությունը «հեղինակին»՝ նույնպես հայտնի չէ: Ակնհայտ է մեկ բան, որ արձանն այն վիճակում է, ինչպես երկիրը՝ առանց գլխի։
Հիշեցնենք, որ արձանը տեղադրվել էր այս տարի` սեպտեմբերի 30-ին: Հենց այդպիսի տեսքով Նիկոլ Փաշինյանը մարտի վերջին սկսեց իր քայլարշավը Գյումրի քաղաքից` 14 օրում անցնելով մի քանի մարզերով և ապրիլի 13-ին հասավ Երևան, որոշ ժամանակ անց էլ տեղի ունեցավ թավշյա հեղափոխությունը։
NEWSPRESS.am