Դոնալդ Թրամփը բացահայտել է Էրդողանի մտադրությունը
Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփը պատմել է իր թուրք գործընկեր՝ Ռեջեփ Թայիբ Էրդողանի մտադրության մասին: Այս մասին տեղեկանում ենք BBC-ից:
Թուրքիայի նախագահը մտադիր է շատ կարճ ժամանակում վերացնել «Իսլամական պետություն» կոչվող խմբավորման բոլոր գրոհայիններին, ովքեր դեռ Սիրիայի տարածքում են:
Այդ մասին Թրամփը գրել է Twitter-ի իր միկրոբլոգում: Թրամփը գրառման վերջում ավելացրել է. «Այնպես որ՝ մեր զորքերը վերադառնում են տուն»: