Ճապոնիայի կայսրն իր վերջին ելույթն է ունեցել
Ճապոնացի կայսր Ակիհիտոն իր վերջին ելույթն է ունեցել իր ծննդյան օրը ժողովրդի առաջ՝ նախքան գահից հրաժարվելը: Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից:
Կայսրը պատրաստվում է գահից հրաժարվել հաջորդ տարվա ապրիլ ամսին: 85-ամյա կայսրին շնորհավորելու են եկել ռեկորդային թվով մարդիկ:
Տեղի լրատվամիջոցների փոխանցմամբ՝ կայսերական պալատում նրան շնորհավորելու էին եկել ավելի քան 82 հազար մարդ: Կայսրը շնորհակալություն է հայտնել բոլորին, ովքեր եկել են իրեն շնորհավորելու և ասել, որ ինքն ամեն օր աղոթում է իր ժողովրդի բարեկեցության համար: