Բրիտանական օդանավակայանը սկսել է իր աշխատանքը
Բրիտանական Բիրմինգհեմ օդանավակայանը վերսկսել է իր աշխատանքները: Այս մասին տեղեկանում ենք BBC-ից:
Օդանավակայանը դադարեցրել էր բոլոր թռիչքները՝ ծագած ծրագրային խափանումների պատճառով:
Ավելի վաղ՝ դեկտեմբերի 19-ին, ժամանակավորապես դադարեցրել էր թռիչքներ իրականացնել մեկ այլ բրիտանական օդանավակայան՝ «Հեթվիկ» օդանավակայանը:
Այս անգամ պատճառը թռիչքուղում հայտնված անօդաչու թռչող սարքերն են եղել:
Բրիտանական ավիացիայի ղեկավարությունը պարգևատրում է խոստացել՝ այդ սարքերը բաց թողնողի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրողին: