Տեղի է ունեցել Այկիկենդո կարատեի Ազգային Ֆեդերացիայի 10 լավագույն մարզիկների պարգևատրման արարողությունը (ֆոտո, վիդեո)
Դեկտեմբերի 23-ին Հայաստան մարզադահլիճում տեղի ունեցավ ՀՀ Այկիկենդո կարատեի Ազգային Ֆեդերացիայի 10 լավագույն մարզիկների պարգևատրման արարողությունը։
Դրանից հետո հանդիսավոր բացման արարողության ժամանակ ֆեդերացիայի շնորհակալագրերի արժանացան պատվավոր անդամներ, անվանի վետերան մարզիկներ, ճանաչված դերասաններ։ Տեղի ունեցավ նաև Հայաստանի կատայի առաջնությունը՝ ըստ տարիքային և որակավորման աստիճանի, 5 տարեկանից մինչև 18 տարեկանների միջև։
2018թ տարվա լավագույն մարզիկներն ընտրվել էին միջազգային, Կովկասի, Եվրասիայի Եվրոպայի և Աշխարհի առաջնության մրցանակակիրները:
1 Արթուր Մադոյան (Երևան)
2 Ջոն Մինասյան (Երևան)
3 Էլիզա Ագեևա (Երևան)
4 Վարդգես Մաթևոսյան (Երևան)
5 Տարոն Մուսեյան (Գավառ)
6 Լևոն Հակոբյան (Գավառ)
7 Նարեկ Հովսեփյան (Վանաձոր )
8 Մանվել Ուլիխանյան (Իջևան)
9 Սարգիս Անանյան (Երևան)
10 Արտակ Բալայան (Երևան)
Տարվա լավագույն ակումբ ճանաչվեց Մալաթիա-Սեբաստիա համայնքի Այկիկենդո կարատեի մարզական ակումբը՝ որպես օրինակելի և կազմակերպված մարտական դպրոց։