Հեքիաթը շարունակվում է․ Ամերիկան կփակի նաև Սիրիայի ռազմաբազան
Վերջին օրերին աշխարհը զարմացած է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումներից։
Թրամփը մեկը մյուսի հետևից հայտարարեց, որ Ամերիկան իր զորքերը դուրս կբերի ինչպես Սիրիայից, այնպես էլ Աֆղանստանից։
Ինչպես տեղեկանում ենք BBC-ից, ԱՄՆ-ն կփակի նաև Սիրիայում գտնվող իր ռազմաբազան։
Ալլ-Թանֆ ռազմաբազայում պատրաստություն են անցնում ամերիկացի զինվորականները։
Փաստացի՝ Սիրիայում ամերիկացիների ռազմաբազայի փակումը հաստատում է, որ Ամերիկան վերջնականապես որոշել է հեռանալ Սիրիայից։
Մյուս կողմից, մի շարք վերլուծաբաններ նշում են, որ այս քայլով ԱՄՆ-ն Սիրիայի քրդերին միայնակ է թողնում Թուրքիայի դեմ։