Մեկ ամիս առաջ մահացած հոլիվուդյան աստղի մահվան մասին հանրությունը միայն երեկ է իմացել
ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Լոմա-Լինդա քաղաքում 89 տարեկան հասակում մահացել է հոլիվուդյան աստղ, երգչուհի Էթեր Էյլերը։ Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից։
Պարզվում է՝ երգչուհին մահացել է դեռ նոյեմբերի 18-ին, սակայն այդ մասին հայտնի է դառնում միայն հիմա։
Էթերն ամբողջ աշխարհին հայտնի է որպես երգչուհի, սակայն քիչ չեն հայտնի ֆիլմերն ու հեռուստասերիալները, որտեղ նա խաղացել է։
Ընդգծենք, որ առայժմ հայտնի չեն մահվան հանգամանքներն ու թե ինչո՞ւ էր նրա մահը այսքան ժամանակ գաղտնի պահվում։