«Ռեալ»-ն ու «Արսենալ»-ը մեգափոխանակություն կանեն
Լոնդոնի «Արսենալ»-ն ու Մադրիդի «Ռեալ»-ը պատրաստում են մեգափոխանակության։ Այս մասին տեղեկանում ենք The Sun սպորտային պարբերականից։ Երկու ակումբները պատրաստվում են փոխանակել Մեզութ Օզիլին ու Իսկոյին։
Աղբյուրը նշում է, որ փոխանակությունը կլինի անհամապատասխան,․ քանի որ իսպանական ակումբը իր ֆուտբոլիստին գնահատում է մոտ 100 միլիոն եվրո, իսկ Օզիլն այդքան չարժե։
Ընդգծենք, որ Իսկոյի համար պայքարում են նաև «Չելսի»-ն ու «Յուվենտուս»-ը, սակայն ամենայն հավանականությամբ, իսպանական ակումբն ավելի շատ միտված է Օզիլի հետ փոխանակության տարբերակին։