Խոշոր պայթյուն՝ Սոմալիում․ կան զոհեր և վիրավորներ
Այսօր խոշոր պայթյուն է եղել Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում։ Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից, որն էլ հղում է անում տեղի ռադիոկայաններից մեկին։
Պայթուցիկներով բեռնված մեքենան պայթել է, ինչի հետևանքով կա 6 զոհ և 15 վիրավոր։
Տեղում աշխատանքներ են իրականացնում իրավապահ մարմինները։ Նշվում է, որ պայթյունը տեղի է ունեցել մայրաքաղաքի թատրոնի մոտակայքում։
Առայժմ պարզ չէ, թե պայթյունն ովքեր են իրականացրել։