Հենրիխ Մխիթարյանը վնասվածք է ստացել․ որքա՞ն բաց կթողնի հայ կիսապաշտպանը
Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը վնասվածք է ստացել։ Այդ մասին տեղեկացնում է Լոնդոնի «Արսենալ»-ի պաշտոնական կայքը:
Հայ ֆուտբոլիստը վնասել է ոտնաթաթը և ամենայն հավանականությամբ բաց կթողնի այսօր կայանալիք խաղը։ Ըստ նախնական տեղեկությունների՝ նա խաղադաշտ կվերադառնա հաջորդ շաբաթ։
Ընդգծենք, որ Անգլիայի պրեմիեր լիգայի վերջին տուրի՝ «Սաութհեմփթոն»-ի դեմ հանդիպման ժամանակ դուբլի հեղինակ դարձավ Հենրիխ Մխիթարյանը, սակայն նրա գոլերը չօգնեցին, որ ակումբը հաղթի։