Ո՞վ էր Ժոզե Մոուրինյուի հեռացման «մեղավորը»
Արդեն մի քանի օր է, ինչ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ֆուտբոլիստները հանգիստ շունչ են քաշում. Ժոզե Մոուրինյուն հեռացված է։
Ժոզեն վերջին հանդիպումն իր ակումբի ղեկին անցկացրեց «Լիվերպուլ»-ի դեմ խաղում, որտեղ Կլոպի սաները հաղթեցին։ Հանդիպման ընթացքում դուբլի հեղինակ դարձավ շվեյցարացի Շաքիրին։
Երեկ անգլիական մի շարք սպորտային պարբերականներ սկսեցին գրել, որ Մոուրինյուի հեռացվելուց հետո Շաքիրին հաղորդագրություններ է ստացել, որում մասնավորապես նշվում է, որ Ժոզեի հեռացման միակ մեղավորը Շաքիրին է։
Շաքիրին էլ իր հերթին նշել է, որ մեղավորն ինքը չէր, քանի որ արդեն ամիսներ շարունակ մանչեսթերյան ակումբի ղեկավարները ցանկանում էին հեռացնել Մոուրինյուին։