Նոր մեղադրանքներ՝ Nissan ընկերության տնօրենի դեմ
Nissan Motor Co ընկերության տնօրենների խորհրդի ղեկավարի դեմ նոր մեղադրանքներ են ներկայացվել:
Այս մասին տեղեկանում ենք BBC-ից:
Նոր մեղադրանքները գրեթե զրոյացնում են Կառլոս Գոնի շանսերը՝ գրավի դիմաց ազատ արձակվելու: Նա մեղադրվում է ֆինանսական չարաշահումների ու խարդախության մեջ:
Գոնը կալանքի տակ է նոյեմբեր ամսվա կեսերից: Ավելի վաղ նրան մեղադրանք էր առաջադրվել՝ շահույթը թաքցնելու և հարկերից խուսափելու համար: