Iphone 7 և 8 մոդելները ժամանակավորապես չեն վաճառվում
Ամերիկյան Apple ընկերությունը ժամանակավորապես խանութներից հեռացնում է i Phone 7 և 8 հեռախոսները՝ գերմանական շուկայից: Այս մասին տեղեկանում ենք BBC-ից
Պատճառը Մյունխենի դատարանի որոշումն է, ըստ որի, Apple ընկերությունը խախտում է ներմուծող Qualcomm ընկերության իրավունքները: Մինչ դատարանի վերջնական որոշումը, այդ հեռախոսները չեն վաճառվի Գերմանիայում:
Սակայն արգելքը չի գործում Apple ընկերության մյուս արտադրանքների, ինչպես նաև հեռախոսի այլ մոդելների վրա: