ԱՄՆ-ն Սաուդյան Արաբիայի հետ հարաբերությունների կարգավորման դիմաց Իսրայելից պահանջում է Պաղեստինի ճանաչումը. The Wall Street JournalՄենք պետք է հաղթենք Գազայի հատվածում. ՆեթանյահուՈսկեպարի բնակիչները հայտարարել են, որ Փաշինյանն իրենց այլ բան էր խոստացել ԱՄՆ-ն և Իսրայելը քննարկել են Ռաֆահում ծրագրված գործողությունըՓաշինյանն այցելեց Տավուշ, մանիպուլացրեց, վերադարձավ, սկսվեց հայրենիքի հանձնման համաձայնությունը․ Թովմայսան Արտակարգ իրավիճակ՝ Դավթաշենում. խմելու ջուրը 4-րդ օրն է՝ անխնա հոսում է ու ողողում թաղամասը «ՔՊ»-ն շարունակում է կազմակերպված ձևով համոզել, որ թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է» Հայաստանին․ Զաքարյան «Նիկոլ, դավաճա՛ն» վանկարկելով՝ բաղանիսցիները փակել են միջպետական ճանապարհը (տեսանյութ) Տավուշում պետական սահմանի սահմանազատման հարցով ՀՀ իշխանության վարքագիծը հակասում է պետական շահերին Տավուշի Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչներն այս պահին ակցիա են իրականացնում․ Sputnik Արմենիա Կրասնոդարը հաղթեց Ֆակելին. Սպերցյանը մասնակցեց խաղին, Հարությունյանը՝ ոչ Կանաչ ժամ եկեղեցու ոչնչացումը ցեղասպանական գործողություն է՝ հարձակում մշակութային ժառանգության վրա Հայտնաբերվել է կորած քաղաքացին Ադրբեջանը ջնջել է հողի վրայից օկուպացված Արցախի Քարինտակ գյուղը Ալվարդ Ստեփանյանը դարձավ 2024 թվականի Հայաստանի մինչև 18 տարեկան աղջիկների չեմպիոն Մահացել է ԵԱՀԿ ՄԽ Ռուսաստանի առաջին համանախագահ Կազիմիրովը ԵՄ-ն պաշտպանում է Ադրբեջանին՝ Տավուշի 4 գյուղերի հանձնման պայմանավորվածությունը «Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի հավասարական մոտեցումներից․ «Գարդման-Շիրվան-Նախիջևան» Մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի 2024 թ. Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճեց Խաղաղապահների դուրսբերումը բարձրացնում է Ադրբեջանի նոր հանցագործությունների հավանականությունը Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը Տավուշից 2.5 գյուղի` Ադրբեջանին անցնելու որոշման մասին իշխանությունը Իրանին տեղեկացրել է (տեսանյութ) Իրապես կարծում ենք՝ տրանսպորտային կապուղիների ապաշրջափակումը կլինի խաղաղության էական գործոն․ ԱԳՆ Գետափնյա գյուղի կամրջով երթևեկությունը դեռևս մնում է դադարեցված ՔԿ-ից հայտարարում են՝ անձը խոշտանգման չի ենթարկվել, բայց քրվարույթ կնախաձեռվի Վանաձորում` իր տան լոգարանում, հայտնաբերվել է ՀՀ ՊՆ զորամասի ջոկատի հրամանատարի դին Հայաստանը ողջունում է Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» հայտարարությունը Հայաստանը համաձայնել է վերադարձնել 4 գյուղերը. Ադրբեջանի ԱԳՆ Վախենում եմ արդեն 200 օր Ադրբեջանի կողմից բանտարկված հորս կյանքի համար.Վարդանյանի որդու հարցազրույցը Արգելվել է ՌԴ «Տիմոշա» ՍՊԸ որոշ արտադրատեսակների ներմուծումը Հայաստան ՊՎԾ-ն ամփոփել է քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները Սրանք հանձնող են, ազատագրող չեն, մարդկանց կտրում են հայրենիքից ու Եկեղեցուց, Նիկոլի հետ ապագա չկա (տեսանյութ) Վանաձորը վերածվում է սահմանային գոտու, իսկ ՀՀ-ի գլխավոր գազատար խողովակը այսուհետ կվերահսկեն թուրքերը․ թյուրքագետ էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի Սազմանազատման հետևանքով Կիրանց գյուղի հատվածում մի քանի հարյուր մետրանոց հատվածի փոփոխություն կարվի ԿԽՄԿ-ն մեկնաբանել է Ռուբեն Վարդանյանի հացադուլի հետ կապված իրավիճակը Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը ետ են քաշվելու ԱՄՆ-ը վետո է դրել Պաղեստինի՝ ՄԱԿ-ի անդամակցության բանաձևի վրա
Ադրբեջանը ստանում է իրեն պատկանող 2.5 գյուղ, ՀՀ-ն ստանում է սահմանազատման հետ կապված և անվտանգային ռիսկերի նվազեցում. Փաշինյանի աշխատակազմ
Ապրիլի 22-ին կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումըԿբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին«Բաց դաս» ԱԺ-ում. ՔՊ-ական պատգամավորները հանդիպել են դպրոցականներին եւ ուսուցիչներինՀայտարարություններն այն մասին, որ հայերը Լեռնային Ղարաբաղից դուրս են եկել ռուս խաղաղապահների անգործության պատճառով, սխալ են. Լավրով
Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները
Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը` ՄԱԿ-ի դատարանումԱլավերդիում 16-ամյա պատանիները հուշանվեր-թղթադրամներ են փորձել իրացնել․ նրանք ձերբակալվել ենԶարդարվեստի ուսումնարանը Նկարչների միությունում կազմակերպում է ուսանողների ձեռքի աշխատանքների ցուցահանդես Դավիթ Տոնոյանի դեմ գործը քաղաքական ուղիղ հրահանգի արդյունք է, տեղավորվում է Փաշինյանի` մեղավորներ նշանակելու քաղաքականության տիրույթում․ փաստաբաններՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպՈվքե՞ր նպաստեցին Հայաստանում տելեգրամյան ալիքներով թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը․ Կարապետ Պողոսյան
Մշակույթ

Որդեկորույս մորը «գիժ անտեր» անվանած Արթուր Իսպիրյանն այժմ պապանձվել է. Մշակնախը քանդվում է, ինքը՝ լռությամբ աթոռ պահում

Մշակութային գործիչ, կոմպոզիտոր և, ի վերջո, ՀՀ մշակույթի նախարարության կողմից քանիցս «Տարվա լավագույն երգիչ» կոչման արժանացած Արթուր Իսպիրյանն այժմ վստահ չի կարողանում ասել՝ լա՞վ է, որ Մշակույթի նախարարությունը լուծարում են, թե՞ ոչ։

«Իմ քայլը» դաշինքով Երևանի ավագանու կազմում հայտնված երգիչ-կոմպոզիտորը նիստից առաջ, լրագրողից իմացավ, որ նախարարության աշխատակիցները բողոքի ակցիա են անում կառավարության շենքի դիմաց և պահանջում չլուծարել նախարարությունը։

«Հիմա դեռ բողոքո՞ւմ են»,-իրավիճակի մասին իր մեկնաբանությունը տալու փոխարեն՝ հարցրեց Իսպիրյանը և իմանալով, որ այդ պահին արդեն բողոքի ակցիան ավարտված է, ասաց․ «Հա՛, լավ է»։

Նա, ըստ էության, չպատասխանեց իրեն ուղղված հարցին, թե ճի՞շտ էր, թե՞ ոչ, որ նախարարությունը լուծարվեց։

«Դե խորհրդային տարիներից հետո այնքան էլ արդյունավետ չէր աշխատում, դժվարանում եմ պատասխանել՝ ճի՞շտ էր, թե՞ չէ․․․ դե կսպասենք կտեսնենք՝ ճիշտ էր, թե ոչ»,- պատասխանեց կոմպոզիտորը։

Սա մշակույթի ներկայացուցչի պատասխանն էր։ Այն, որ նախարարությունը արդյունավետ չէր աշխատում, դա իհարկե բոլոր ժամանակի իշխանությունների սխալ գործունեության արդյունք է։ Մշակույթի նկատմամբ անտարբերությունը բերեց դրան։ Այսօր հարկավոր էր ո՛չ թե վերջնականապես սպանել այդ մշակույթը, այլ վերակենդանացնել այն, զարկ տալ։ Ճիշտ կառավարման եղանակներ մտածելու,  համակարգը ֆինանսավորելու, ծախսեր ներդնելու և մշակույթը զարգացնելու փոխարեն՝ ընտրվեց ամենակարճ ճանապարհը՝ նախարարությունը մասնատվեց։

Ինչպես պետք է,  օրինակ, թատրոնների, համերգային ծրագրերի ու համանման այլ հարցեր լուծեն Կրթության և գիտության նախարարությունը կամ քաղաքաշինության կոմիտեն, որոնց այլևս վերապահված է այդ գործառույթը, դժվար է ասել: Ակնհայտ է, որ կառավարությունն այդպես էլ չհասկացավ, թե ինչ է նշանակում մշակութային քաղաքականություն, ու ստացվեց այն, ինչ ունենք այսօր։ Նախարարության լուծարմամբ՝ սար ու ձորեր խոստացող կառավարությունն ազատեց իրեն գլխացավանքից ու ծախսերի հոգսից։

Նոր կառավարությունը Հայաստանում ո՛չ միայն վերջնականապես սպանեց մշակույթը, այլև Ամանորի նախաշեմին աշխատանքից, ասել է թե՝ ապահովվածությունից, զրկեց մի քանի տասնյակ ընտանիքի։

30-40 տարի ոլորտում իրենց վաստակն ունեցած մարդիկ այսօր այլևս գործազուրկ են։ Այսպես է պատկերացնում երկրի վարչապետի ժ/պ-ն Հայաստանը՝ առանց սեփական մշակույթի։

Հենց սրա մասին պետք է խոսեր մշակույթի ներկայացուցիչ Իսպիրյանը, բայց լռեց․․․

Մեկ այլ պարագայում գուցե հայտնի կոմպոզիտորը տար իր գնահատականը, քննադատեր, ինչպես եղել է նախկինում՝ ժամանակ առ ժամանակ, սակայն այս պարագայում լռեց․․․

Լռեց, որովհետև սա իր դաշինքի ղեկավարի, իր առաջնորդի որոշումն է։

Լռեց, քանի որ յուրայինների սխալը քննադատել չի կարող։

Լռեց, քանի որ նրա համար կարևոր չէ, թե մի քանի տասնյակ տարբեր տարիքի ու կիրթ աշխատողներ նոր տարվա նախաշեմին ընդմիշտ զրկվեցին աշխատանքից, կարևոր չէ, որ հենց այդ մեռնող մշակույթի ներկայացուցիչն է ինքը․․․ Իսպիրյանի համար կարևորն այն է, որ նա, անկախ մշակույթի վախճանից, մնա իր ձեռք բերած աթոռին ու ինքն էլ գործազուրկ չդառնա․․․

Իսկ ինչու նա այդպես համեստորեն չէր լռում, երբ կառավարության դիմաց որդեկորույս մայրն անհույս ու ողբալով պահանջում էր բացահայտել իր որդու սպանությունը։ Անզուսպ տենչով Իսպիրյանը նետվեց կառավարության պաշտպանությանը, տարիներ շարունակ արդարության համար պայքարող անօգնական տիկնոջը ասելով՝ «Գիժ անտեր․․․»։ Այն ժամանակ հարկավոր էր իր ղեկավարին սիրաշահել խոսքով, իսկ այսօր՝ լռությամբ․․․  սա է քաղաքական գործիչ կամ ավելի ճիշտ՝ գործիք դարձած Իսպիրյանի մշակույթը․․․

Արմինե Մկրտումյան