Բրազիլիայի նախագահը կկանգնի դատարանի առաջ
Բրազիլիայի գլխավոր դատախազությունը գործող նախագահ Միշել Տեմերի դեմ մեղադրանք է ներկայացրել: Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից:
Նախագահը մեղադրվում է կոռուպցիայի և փողերի լվացման մեջ: Գործը հարուցվել է այն բանից հետո, երբ նախագահ Տեմերը երկրի նավահանգիստների ղեկավարման մասին օրենք ստորագրեց: Բրազիլիայի գլխավոր դատախազությունը կասկածներ ունի, որ նախագահը խոշոր չափով ՝ շուրջ 1.5 միլիոն դոլար գումար, կաշառք է ստացել նավահանգստային կազմակերպություններից մեկից:
Նախագահը չի ընդունում իր մեղքը: