Թրամփը ամերիկյան զորքը դուրս է բերում Սիրիայից
Չորեքշաբթի օրը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաման է տվել Սիրիայում գտնվող ամերիկյան զորքին՝ լքել Սիրիան: Իր որոշումը նա բացատրել է նրանով, որ ամերիկյան զորքը հաղթանակ է տարել ահաբեկիչների դեմ:
Ամերիկացի սենատորները Թրամփի այս քայլը մեծ սխալ են որակել: Թրամփի որոշումն անակնկալի է բերել նաև Պետքարտուղարությանն ու Պենտագոնին: Ամերիկյան զորքերը՝ թվով 2000 հոգի, Սիրիայում հիմնականում զբաղվում էին քրդական ուժերի վարժանքներով: Նախագահի այս որոշման հետ շատերը համաձայն չեն, սակայն Թրամփը մինչ նախագահ դառնալը բազմիցս հայտարարել էր, որ Սիրիայից դուրս կբերի ամերիկյան զորքը, երբ նախագահ դառնա: