«Սկսեցինք»․ Արթուր Ասատրյանը վերանորոգում է Էջմիածնի հիվանդանոցը (տեսանյութ)
«Արթուր Ասատրյան» հիմնադրամը հանդես է գալիս իր հերթական բարեգործությամբ։ Բարերար Արթուր Ասատրյանը (Դոն Պիպոն), ծանոթանալով Էջմիածնի քաղաքային հիվանդանոցի անմխիթար վիճակին, որոշել է ձեռնամուխ լինել նրա բարեկարգման աշխատանքներին։
Վիճակը քննարկելով հիվանդանոցի գլխավոր բժշկի հետ, որոշվել է բարեկարգումն սկսել ընդունարանից և սանհանգույցներից՝ որպես առաջնային: Ուշադրության կենտրոնում է նաև թթվածնային բալոնների նորացման հարցը։
Շինարարական աշխատանքերը կսկսվեն գույքը տեղափոխելուց անմիջապես հետո։
Մանրամասները՝ տեսանյութում.