Համաներմամբ ազատվածների մեջ արդեն կան կրկնակի հանցագործություն կատարածներ
Թե համաներմամբ ազատվածներից քանիսն են կրկին հանցագործություն կատարելու փաստով կալանավորվել, ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը չի հայտնում, բայց խոստովանում է՝ այդպիսիք կան։
«Մի քանի օրից տարին կավարտվի, և արդեն եկող տարվա հունվարին մենք կհրավիրենք ձեզ ու կհայտնենք մանրակրկիտ, թե իրականում ինչ է տեղի ունենում, որ հանցագործությունների թվի հետ կապված լուրերն իրականությանը չեն համապատասխանում»,- ասաց Օսիպյանը։
Լրագրողի հարցին, թե այսինքն՝ հանցագործության թվի աճ չկա՞, Օսիպյանը պատասխանեց, որ աճ կա, բայց դա համահունչ է։ Թե կոնկրետ ինչի՞ն է համահունչ՝ նա չմանրամասնեց, միայն նկատեց, որ համաներմամբ ազատվածներից շատերը տարբեր բնույթի հանցագործություններով ու խուլիգանական արարքներով վերադարձվել են։