Դոնալդ Թրամփը ստո՞ւմ է
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարի տեղակալը հայտարարել է, որ Սիրիայում գործող «Իսլամական պետության» դեմ դեռ հաղթանակ չի տարվել: Այս մասին տեղեկանում ենք BBC-ից:
Հայտարարությունն արվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այն հայտարարությունից հետո, երբ նախագահն ասել էր, որ ամերիկյան բանակը հաղթանակ է տարել Սիրիայում ահաբեկիչների դեմ, այդ իսկ պատճառով էլ դուրս է բերում զորքը Սիրիայի տարածքից: Տեղակալ Տոբիաս Էլվուդը հավելել է, որ համաձայն չէ Ամերիկայի նախագահի հետ:
Նա նաև ասել է, որ «Իսլամական պետություն» խմբավորումն ուղղակի փոխակերպվել է և շարունակում է իրենից մեծ վտանգ ներկայացնել: