Տարվա ամենահարուստ ամերիկացին ռեժիսոր է. Forbes
Forbes ամսագիրը հրապարակել է տարվա ամենահարուստ ամերիկացի հայտնիի անունը: 2018 թվականի ամենահարուստ հայտնի մարդը ռեժիսոր Ջորջ Լուկասն է:
Forbes-ը Լուկասի կարողությունը գնահատել է 5.4 միլիարդ դոլար: 2017 թվականին ևս ռեժիսորը գլխավորել էր այդ ցուցակը՝ 5.5 միլիարդ դոլար կարողությամբ:
Ամսագրի կազմած ցանկի երկրորդ հորիզոնականում կրկին ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգն է՝ 3.7 միլիարդ դոլար կարողությամբ, իսկ եռյակը եզրափակում է հեռուստահաղորդավարուհի Օփրա Ուինֆրին՝ 2.8 միլիարդ դոլար կարողությամբ: