Հրաժարականի դիմում է ներկայացրել Բելգիայի վարչապետը
Բելգիայի վարչապետ Շառլ Միշելը հրաժարական է ներկայացրել: Բելգիայի թագավորն ընդունել է վարչապետին, սակայն հրաժարականի դիմումը դեռևս չի ստորագրել: Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից, որն էլ հղում է անում Բրյուսելում պալատի տարածած կարճ հաղորդագրությանը:
Տեղի լրատվամիջոցների փոխանցմամբ` նման դեպքերում թագավորը նախ խորհրդակցում է կուսակցությունների ներկայացուցիչների հետ, այնուհետև որոշում կայացնում:
Բելգիական կառավարությունում անհամաձայնություն էր ծագել դեկտեմբեր ամսվանից սկսած, այն բանից հետո, երբ Բելգիան Գլոբալ համաձայնագիր պետք է կնքեր ՄԱԿ- հետ՝ միգրացիայի վերաբերյալ: