Կփակվի Դոնալդ Թրամփի հիմնադրամը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստիպված է եղել փակել իր բարեգործական Trump Foundation ֆոնդը: Այս մասին տեղեկանում ենք BBC-ից:
Ֆոնդի փակման համար հիմք է հանդիսացել Նյու Յորքի նահանգային դատախազ Բարբարա Անդերվուդի ներկայացրած հայցը: Ֆոնդի փակվելուց հետո, դրա գումարները կփոխանցվեն այլ բարեգործական ֆոնդերի: Դա տեղի կունենա դատախազ Անդերվուդի անմիջական հսկողությամբ:
Trump Foundation ֆոնդի գործունեությունը որակվել է անօրինական, այն նախագահական ընտրությունների ժամանակ գործել է ոչ օրենքի սահմաններում: Դատախազ Անդերվուդը ֆոնդի փակման գործընթացի հաջողությունը որակել է որպես արդարադատության հաստատում: