Քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի բաց նամակ-հարցումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա ՔվինինԱլեն Սիմոնյանն Ալեքսեյ Սանդիկովին գործուղում է ՄոսկվաՄեքենան գլորվել է ձորը. վարորդը հիվանդանոցում մահացել էԶելենսկին, թերևս, առաջին անգամ բաց տեքստով խոստովանել է, որ Ուկրաինան պատերազմում պարտվում է. քաղաքագետԼեհաստանում ռազմական օդանավերը օդ են բարձրացվել Ուկրաինայում ռուսական ակտիվության պատճառովԱնհանգիստ որոշ հանրային գործիչներ զանգն են հնչեցնում մոտալուտ աղետի, սակայն բոց առաջացնող կայծը չի երևում. ԱնանյանԱշխատանքից ազատում՝ Հայաստանում Սոլովյովի հաղորդումն արգելափակելուց հետոԴատելով արձագանքներից` Բաքվում լավ հասկացել են Տոյվո Կլաարին. Արամ Սարգսյան
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 40 վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության. ապրիլի 1-ից կսահմանվի 200 եվրո և 31 կգՀորը բռնության ենթարկելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեբուժարանում
Հայաստանում արգելափակվել են «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները
«Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրելԲրազիլիայի Ռեսիֆե քաղաքում երկնաքեր է այրվումԹատրոնի միջազգային օրվա գլխավոր իրադարձությունը՝ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունն, այս տարի կյանքի կոչվեց «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի շնորհիվ (տեսանյութ)Դուք վախեցած եք, դա ակնհայտ է․ Ռուբեն Մխիթարյանը՝ ՔՊ-ականներինՕդային ճանապարհով փորձ է արվել Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ«Ինչքան հայրենասեր կա, Փաշինյանն ընկել է նրանց հետևից». Վոլոդյա Ավետիսյանն ասել է, թե ինչ են տարել իր բնակարանից խուզարկության ժամանակ (տեսանյութ)Որ բանկերի հաճախորդները կարող են օգտվել անկանխիկ գործարքներից կենսաթոշակի և նպաստի 10 % հետվճարի ծրագրիցԵրևանում «BMW» -ն Մալաթիայում հայտնվել է CPS բենզալցակայանի հարևանությամբ գտնվող տարածքում. դեպքի վայրում վարորդը չի հայտնաբերվելԻմ անունից տարածվում են կեղծ տեղեկություններ. Լևոն ՔոչարյանՈւկրաինան կարող է պարտվել Ռուսաստանին մինչև ամառ. StandardՊուտինը զարմացած էր, որ Փաշինյանը ԼՂ-ն Պրահայում ճանաչել է Ադրբեջանի մաս. ԼավրովԳյուղից մի փոքր աջ գազատարն է, որը ևս մնում է ադրբեջանցիներին․ Սուրեն Պետրոսյանը ներկայացրել է, թե ինչ կլինի, եթե իշխանությունն իրականացնի Ադրբեջանի ցանկությունը Տավուշում (տեսանյեւթ)
Վաղ առավոտյան խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը (տեսանյութ)
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենինԱռանց ամերիկյան օգնության Ուկրաինան կարող է պարտվել պատերազմում. ԶելենսկիՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էԱպարան-Քուչակ ավտոճանապարհին բախվել են «VAZ»-ը և «Nissan»-ըՄոսկվայում տեղի ունեցած ահաբեկչության գործով կալանավորված ևս մեկ անձ կաՕդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանովՈսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»Սաղաթելյանները՝ իշխանության թիրախում․ «Հրապարակ» Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը փակ է Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ»Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»Փաշինյանը ոչինչ չի խնայում անձնական պաշտպանության համար․ «Հրապարակ»Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»Դժվարին որոշում եմ կայացրել չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին. Վազգեն Ռշտունի ՀՀ սահմանային փոփոխություններից հետո Խնածախի ապարանքը հայտնվեց սահմանից 700 մ․ հեռավորության վրա Միջուկային փորձարկումների կազմակերպությունը մեկնաբանել է միջուկային փորձարկում անցկացնելու ԱՄՆ պատրաստակամությունըՎրաստանի պատվիրակությունը շրջել է Հայաստանի պատմության թանգարանով Պատրաստ ենք «էս կտորում» անել դեմարկացիա, ինչ մերն է, մերն է․ Ալեն Սիմոնյանը քարտեզ է ներկայացնում Եկեք համախմբվենք մեր ջանքերում՝ պաշտպանելու Արցախի ժողովրդի շահերն ու իրավունքները․ Արտակ Բեգլարյան Օգնության հասած ավտոմեքենան այրվել է, կրակը տարածվել է «Եթե ասեն` կա՛մ պետք է տաս այս բնակավարը ՀՀ տարածքից, կա՛մ պատերազմես, կպատերազմենք»․ Սիմոնյան «Նիկոլը թույլ չի տա, որ Արցախի վտարանդի կառավարություն լինի»․ ադրբեջանաթուրքական մամուլը ցնծում է ՀՀ և Ադրբեջանի ԱԺ նախագահները կրկին կհանդիպեն․ Սիմոնյանը մանրամասներ է հայտնում նախորդ հանդիպումից
Մամուլ

«Հայոց աշխարհ». Ինչու տրանսպորտային նոր ցանցը չի ներդրվում. Երևանը կաթվածահար է լինելու

«Հայոց աշխարհ» թերթը գրում է.

«Երեւանի բնակիչները դեռ նախորդ տարվանից անհամբեր սպասում էին այս տարեվերջին մայրաքաղաքի տրանսպորտային նոր ցանցի ներդրմանն ու շահագործմանը, ինչի շնորհիվ վերջապես հնարավոր կլիներ քաղաքով մեկ երթեւեկել անհամեմատ հարմար, անվտանգ ու քաղաքակիրթ տրանսպորտային միջոցներով ու համակարգով:

Դեռ նախկին քաղաքային իշխանությունները նման խոստում էին տվել՝ նշելով, որ նոր ցանցի մշակումն ամբողջապես ավարտված է, այն հնարավոր է աստիճանաբար կյանքի կոչել ու վերափոխել հին տրանսպորտային համակարգը:

Բայց, ինչպես ասում են, այս դեպքում նույնպես շաբաթն ուրբաթից շուտ եկավ. այդ հարցում եւս երեւանցիներին մեծ հիասթափություն էր սպասում: Ինչպես քաղաքապետ Հայկ Մարությանը վարչապետի պաշտոնակատարի հետ զրույցում նշել էր, նոր ցանցի շահագործումը կհետաձգվի, ընդ որում՝ ոչ թե մի քանի ամսով, այլ 2-4 տարով:

Քաղաքապետի հայտարարությունը խոր դժգոհություն է առաջացրել ոչ միայն մայրաքաղաքի բնակչության, այլեւ սպառողների եւ ուղեւորափոխադրողների շահերը պաշտպանող կազմակերպությունների ներկայացուցիչների շրջանում:

Փորձագետների հավաստմամբ՝ նախկին քաղաքային իշխանությունների ժամանակ մշակված տրանսպորտային ցանցի փաթեթը բավական լավն է ու արդյունավետ, դրա իրագործումը նրանք իրատեսական են համարում՝ նշելով, որ ցանցը ներդնելու համար մի քանի մանր հարցեր էին մնացել հստակեցնելու:

Եվ հիմա իրենց համար անհասկանալի է քաղաքային նոր իշխանությունների հապաղումը, ժամանակ ձգելը, առավել եւս, որ այդ ցանցի մշակման համար միջազգային խորհրդատու ընկերությանը վարկային միջոցներով 850 հազար դոլար է վճարվել: Ստացվում է, որ այդ գումարը զուր կորչելու է, մինչդեռ Հայաստանի քաղաքացիներն են իրենց գրպանից հատուցելու դրա համար՝ փոխարենը ոչինչ չստանալով:

«Ուղեւորափոխադրումների միության» նախագահ Հրանտ Եղիազարյանը, որն ընդգրկված է եղել տրանսպորտային նոր ցանցի նախագծի մշակման ու քննարկման նպատակով ստեղծված խմբում, տեղեկացրեց, որ նոր տրանսպորտային ցանցը այս պահին կյանքի կոչվելու պատրաստ է՝ գոնե թե մասամբ, մինչեւ որ դեռ չպարզված այլ խնդիրներ հնարավոր լինի լուծել:

Իսկ դրանք փոքր հարցեր են, որոնք, ըստ նրա, կարելի է շատ կարճ ժամանակում, այլ ոչ թե տարիների ընթացքում հստակեցնել. «Կան որոշ բացեր, թերություններ, որոնք հեշտությամբ կարելի է հարթել: Օրինակ, մինչեւ վերջերս հստակեցված չէր տեղափոխի ժամանակահատվածը, այսինքն՝ թե որքան ժամանակահատվածում ուղեւորը կարող է մեկ տոմսով երթեւեկել մի քանի տրանսպորտային միջոցներով:

Հստակեցված չէր նաեւ՝ նո՞ւյն ուղղությամբ ընթացող տրանսպորտային միջոցներից է թույլատրվելու տեղփոխով երթեւեկել, թե՞ դա հնարավոր կլինի նաեւ հակառակ ուղղությամբ ընթացող տրանսպորտային միջոցների համար:

Կամ` ուսանողներին, սոցիալական հատուկ խմբերին զեղչեր նախատեսվելո՞ւ են, թե՞ ոչ: Նման հարցերը կարելի է շատ արագ հստակեցնել ու պարզել, եւ չեմ կարծում, որ դրանք են խոչընդոտել նոր ցանցի ներդրմանը»:

Հրանտ Եղիազարյանի կարծիքով՝ տրանսպորտային նոր ցանցն օր առաջ պետք է ներդրվի, հակառակ դեպքում եկող տարվանից հասարակական տրանսպորտի դաշտում լուրջ խնդիրներ են առաջանալու: Այս տարվա դեկտեմբերի 31-ից երթեւեկության ցանցում գործող 117 միկրոավտոբուսների շահագործման ժամկետը լրանում է, եւ այդ շարժակազմերը պետք է դուրս բերվեն շահագործումից: Իսկ նոր շարժակազմեր չեն նախատեսվում, քանի որ տնտեսավարողները միջոցներ չունեն, եւ նրանց համար նաեւ շահավետ չէ այսօրվա պայմաններում տրանսպորտային գծեր շահագործելը:

Մարդիկ նախընտրում են դուրս գալ այդ բիզնեսից: Հետեւաբար երթեւեկությունից դուրս բերված մեքենաների վարորդները կմնան անգործ, իսկ մայրաքաղաքի տրանսպորտային ցանցը կաթվածահար կլինի՝ մեքենաների սակավության պատճառով:

Նրա տեղեկացմամբ՝ արդեն 20 երթուղագիծ կրճատվել է, մնացել է 40-ը, որոնցում մոտ 2500 վարորդ է աշխատում»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում