Հյուսիսային Կորեան վախեցնում է աշխարհին իր նոր հրթիռի փորձարկումովԼույս չի լինի հետևյալ հասցեներումԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՊենտագոնը շտապ զենք է պատրաստում Ուկրաինա ուղարկելու համարԱրտակարգ դեպք՝ Երևանում. կինը տղային իր փոխանցելիս ընկել է հորըՄի խումբ երիտասարդներ «Ռոյալ» ակումբում Պզոյին ծեծի են ենթարկելԵրեկվա պայմանավորվածության մեջ արձանագրված է, որ սահմանազատման հանձնաժողովները նախ կընդունեն կանոնակարգը համատեղ.ՓաշինյանԻսրայելը ԱՄՆ-ից լրացուցիչ արկեր և ռազմական մեքենաներ է խնդրումՄինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. քաղաքագետԱյն, ինչ Ալիևը 2023-ին արեց Արցախի դեմ, նույն քաղաքականությամբ ահ ու սարսափի կենթարկի ՀՀ քաղաքացիներին․ ՕկապմոԻսրայելը երեք բալիստիկ հրթիռ է օգտագործել Իրանի վրա հարձակման ժամանակՄեկ անգամ ևս հիշեցնեմ՝ տարածքային փոփոխությունների հարցը կարող է բացառապես լուծվել հանրաքվեով. Գևորգ ԴանիելյանԱյս 4 գյուղերի սահմանազատումը նախնական գործողություն է, պիլոտային շրջան է. ՓաշինյանՋրվեժի ձորում գտնվել է անհետ կորած տղամարդու դինՉորս գյուղերի հանձնումն Ադրբեջանին պաշտոնական Երևանի սխալն է. իրանցի փորձագետԱդրբեջանը, Տավուշի հատվածում տարածքներ ստանալով, նորից է սպառնալու և նոր պահանջներ է դնելու. փորձագետՄենք առաջնագիծ չունենք, ունենք սահման. սահմանը խաղաղության նշան է. ՓաշինյանԱրտակարգ դեպք՝ Երևանում. ԱՄՆ դեսպանատան մոտ հրդեհ է բռնկվել «BMW»-ումՄենք կարող է 3-4 տների հետ կապված խնդիր ունենանք. Եթե այդ խնդիրը ունենանք, դա որեւէ պարագայում չի նշանակում,  որ մեր տարածքը 29 743 քկմ-ից պակասեց. ՓաշինյանՍա Հայաստանի և մեր քաղաքակրթության հանձնում է բարբարոսներին, որը մեզ փորձում են ներկայացնել որպես «ձեռքբերում». Վարդան ՈսկանյանԴարձի ́ր ջահակիր․ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին ընդառաջ՝ կանցկացվի ավանդական Ջահերով երթըՌուբեն Վարդանյանի որդին կոչ է արել Ֆրանսիային ներկայացուցիչներ ուղարկել Բաքու՝ գնահատելու Արցախի բանտարկված ղեկավարների վիճակըԱրծվաշենի սահմանազատում կլինի, երբ դե յուրե հիմնավորենք, որ այդ էքսկլավը Հայաստանի մաս է. Փաշինյան (տեսանյութ)Զինվորը սահմանը գծել ա, մենք կռվել ենք, մեր տղերքի արյունով սահման պահել, հիմա դուք դրա համա՞ր եք ուզում կիրանցիներից վրեժ լուծել. կիրանցին` ՆԳ նախարարինՌուսական հենակետերը Տավուշից դուրս կբերվեն. ՓաշինյանԽաբելով ամեն ինչ առաջ են տանում` Ոսկեպարում ուրիշ բան են ասում, Կիրանցում՝ ուրիշ, Բերքաբերում՝ ուրիշ. տավուշցիները շարունակում են փակ փակել ճանապարհըԺողովուրդ ջան, ինչ մտահոգող հարցեր կան, եկել եմ` հասկանամ. ՆԳ նախարարը ժամանեց ՏավուշԲավարար է, որ 100-150 հազար մարդ իր ընդվզման ձայնը բարձրացնի` ոչ միայն համացանցում. սթափ մտածողները շատ ավելին են. Րաֆֆի Ասլանյան«Այս դաշտը մի քիչ թեքություն ունի, որ գնդակ ըլներ....». Փաշինյանին բացատրեցին, որ այդպես պետք է լինի և գնդակ տվեցին (տեսանյութ)«Ժողովուրդը խաբվել է». տավուշցիները փակ են պահում ճանապարհը, ոստիկանները պահանջում են բացել այնՈսկեպարցիներին ասել եմ, եթե սահմանազատման ընթացքում որևէ հարց առաջանա տների հետ կապված, մենք ձեզ տեր կկանգնենք. պետք լինի` նոր տներ կկառուցենք. ՓաշինյանՓաշինյանը 4 գյուղերի հանձնումն էական ձեռքբերում է համարում Հայաստանի համարՀարգելի «արևմտամետներ», չե՞ք զարմանում, թե ինչու է Արևմուտքն այդքան արագ ողջունում Հայաստանի զիջումները. Վահե ՀովհաննիսյանԱպրելու իրավունքը վերագտնելու համար պայքարել և ապստամբել է պետք․ Անանյան
ՀՐԱՏԱՊ. Լարված է իրավիճակը Ոսկեպար, Կիրանց և Բաղանիս գյուղերում. ՈւՂԻՂ
ԱՄՆ-ն դուրս կբերի իր զորքերը Նիգերից
Արտակարգ դեպք՝ Երևանում․ հիմնական դպրոցներից մեկում, վիճաբանության ժամանակ, 14-ամյա երեխան ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրա
Բացահայտվել է «Սևան ազգային պարկում» առանձնապես խոշոր չափերի հափշտակության և փողերի լվացման բազմադրվագ դեպք
Նվազագույն ծրագիրը այս գործընթացը կասեցնելն է, առավելագույնը այն է, որ այս մարդիկ պետք է չիշխանավարեն. Բագրատ Սրբազան (տեսանյութ)
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացը բխում է նոյեմբերի 9-ի փաստաթղթից. Մովսես Հակոբյան․ «Ժողովուրդ»Էկվադորում 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվելՆույն Արցախի թեման է` որոշ առանձնահատկություններով, երբ 2018 թվականից արդեն պարզ էր, թե ինչ է տեղի ունենալու մեր երկրի հետ, բայց երկար ժամանակ այդ մասին խոսողներին, զգուշացնողներին ցանցերում «քացու տակ էին գցում». Աբրահամյան
38-ամյա որդին սպանել է հորը. Նա դանակի մի քանի հարված է հասցրել. որդուն գտել են հարևան գյուղում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»82 մլն 168 հազար դրամ 1080 ծառի համար, որից տնկվել է մոտ 400-ը․ «Ժողովուրդ»Մինչ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Ողջունում ենք Ալմա-Աթայի հռչակագրի շուրջ Երևանի և Բաքվի համաձայնության մասին հայտարարությունը․ ԱՄՆ պետքարտուղար
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսային համակարգի բաղադրիչըՆիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին, Բաքվում ցնծում են. «Հրապարակ»
Մամուլ

«Փաստ»․ Կյանքը դեռ հին ընթացքով է շարժվում․ սպասում են հեղափոխության երկրորդ սերիային

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Իմ ուրախությունը շատ մեծ էր, որ առաջին անգամ Հայաստանում ընտրողը զգաց, որ իր ձայնը տեղ է հասնում: Սա ամենաառաջին ուրախությունն է մեր հայ ժողովրդի համար: Ամբողջ աշխարհում էլ այդ մասին խոսեցին, բոլորը շնորհավորեցին: Կիսվելով իր զգացումների մասին՝ «Փաստի» հետ զրույցում ասաց քանդակագործ, ՀՀ ժողովրդական նկարիչ Լեւոն Թոքմաջյանը: Այդուհանդերձ, Լ. Թոքմաջյանը կարծում է, որ պետք չէ ԱԺ ընտրություններով ավարտված համարել այն, ինչը սկսվել է ավելի քան 7 ամիս առաջ:

Ծայրահեղությունից խուսափելու հնարավորությունը

«Ես անընդհատ ժողովրդի մեջ խոսակցություններ եմ լսում, կարծես բոլորն արդեն սպասում են այս հեղափոխության երկրորդ սերիային, այսինքն՝ թե ինչ է լինելու մյուս էտապում: Ժողովուրդն ուզում է իր սոցիալական պայմանների բարելավում, մի քիչ բեռի թեթեւացում՝ թոշակների ավելացման, հարկային բեռի նվազման տեսքով: Հիմա բոլորս սպասում ենք, ես էլ, որպես ժողովրդի մի մասնիկ, հուսով եմ, որ Նիկոլ Փաշինյանն իր բոլոր խոստումները կկատարի»,–ասաց նա՝ խոսելով նաեւ իր պատկերացրած ընդդիմության մասին:

«Ընդդիմությունն այն չէ, որ եթե ես մի բան եմ ասում՝ դիմացինն էլ հակառակն է ուզում ասել: Ընդդիմությունը պետք է այնքան վեհանձն լինի, որ իր ապրած կյանքով, ստեղծած գործերով, իր քաղաքականությամբ հավատ ներշնչի ժողովրդի մեջ: Տեսեք՝ հիմա 88 մանդատ կա: Այսինքն՝ տեսականորեն ինչ ուզեն, կանցկացնեն: Դա կբերի մի ուրիշ ծայրահեղության, ինչպես սովետմիության ժամանակ էր, երբ մեկը մի բան էր ասում, ու բոլորը համատարած ձեռք էին բարձրացնում: Եվ չկար մեկը, որը կողքից ասեր՝ սպասե՛ք, այդպես չէ: Իսկ այդ հնարավորությունը հիմա կա, կարծում եմ՝ շատ լուրջ ու ճիշտ ընդդիմություն կծնվի: Այն կստեղծվի եւ կստեղծվի բուն աշխատանքային գործընթացի ժամանակ»,–ընդգծեց քանդակագործը:

Կյանքը՝ հին ընթացքով

Խոսելով նախորդ՝ ավելի քան 7 ամիսների բացթողումներից՝ Լեւոն Թոքմաջյանը մատնանշեց կադրային քաղաքականության բացը: «Երկիրը պետք է ղեկավարեն բանիմաց մարդիկ: Կադրեր ընտրելուց չպետք է առաջնորդվեն «հեղափոխության ժամանակ իմ կողքին է եղել», «կուսակցության կողքին է եղել» սկզբունքներով: Հեղափոխությունը ռոմանտիկ տրամադրություն է, եւ այն կապ չունի երկրի ղեկավարման հետ: Բան չունեմ ասելու երիտասարդներին, հեղափոխությունն արեց երիտասարդությունը ու նաեւ պետք է տեր կանգնի այդ ամենին, բայց երիտասարդությունը դեռ փորձ չունի: Թե մեզ որքա՞ն ժամանակ է պետք, որ այդ երիտասարդությունը կոփվի քաղաքականության, պետական իշխանությունը ղեկավարելու գործի մեջ, կյանքը ցույց կտա, բայց եթե որոշ նախարարություններում մի քիչ վերանայումներ լինեն, բացը կլրացվի»,–շեշտեց մեր զրուցակիցը:

Ինչպես ինքն է նշում՝ ղեկավարվելով արվեստագետի զգացողությամբ՝ կարող է ասել, որ հեղափոխությունը դեռ չի վերջացել:

«Ի՞նչ ավարտի մասին է խոսքը, երբ կյանքը դեռ հին ընթացքով է շարժվում, երբ դեռ վերափոխումներ չեն եղել: Իհարկե, եղել են որոշ վերեւափոխումներ, բայց ոչ մեծ առումով... 15–20 օր առաջ մտավորականների խմբին հրավիրեցին Սպիտակ: Ուրեմն՝ 5 տարվա համար նախատեսված փայտե «բարաքներում» մարդիկ ապրում են արդեն 30 տարի: Փայտերը փտել են, առնետներ են մտնում ու դուրս գալիս: Այսքան տարի է անցել, բայց նույն ողորմելի վիճակը պահպանվել է: Հիմա ինչպե՞ս կարող ենք համարել, որ հեղափոխությունն ավարտվել է: Կարծում եմ՝ այն ժառանգությունը, որը ստացավ նոր իշխանությունը, շատ ծանր բեռ է: Դեռ պետք է մաքրազարդել, դեռ պետք է թեթեւացնել: Ես լավ եմ հիշում՝ նախկին իշխանություններն ինչ–որ տեղ որոշել էին, որ այլեւս «աղետի գոտի» չպետք է կոչվի: Բայց, ցավոք, «աղետի գոտին» դեռ գոյություն ունի: Իսկ եթե գոյություն ունի, ուրեմն՝ հեղափոխությունը շարունակվում է»,–ընդգծեց նա»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում