Վթար Սիսիան-Երևան ավտոճանապարհին. կա 1 զոհ, 5 վիրավոր (լրացված)
Դեկտեմբերի 17-ին, ժամը 17:31-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Երևան ավտոճանապարհին՝ Գորայք գյուղի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «BMW» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և գլորվել է ձորը (մոտ 120 մ), ինչի հետևանքով 3 տուժած հոսպիտալացվել է Սիսիան քաղաքի զինվորական հոսպիտալ, իսկ տուժածներ Ս. Հ.-ն (1997 թ.), Մ. Գ.-ն ( 2012 թ.) և Մ. Գ.-ն ( 2018 թ.)՝ Սիսիան քաղաքի ԲԿ, որտեղ Մ. Գ.-ն ( 2012 թ.) մահացել է, իսկ մյուս տուժածների առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: