Երևանը կպարտավորվի երաշխավորել օտարերկրյա զինծառայողների բացակայությունը Հայաստանում. Լավրովը՝ պատրաստվելիք փաստաթղթի մասին
Մոսկվան և Երևանն ավարտում են փաստաթղթի նախապատրաստումը, որը երաշխավորում է Հայաստանում օտարերկրացի զինծառայողների բացակայությունը։ Այդ մասին այսօր «Комсомольская правда» ռադիոկայանի ուղիղ եթերում հայտնել է ՌԴ ԱԳՆ մամուլի քարտուղար Սերգեյ Լավրովը՝ պատասխանելով Հայաստանում տեղակայված՝ ամերիկյան երեք բիոլոգիական լաբորատորիաների վերաբերյալ հարցին:
Լավրովը հաղորդել է այն մասին, որ ավարտվում է փաստաթղթի նախապատրաստման գործընթացը, որը պետք է երաշխավորի Հայաստանում օտարերկրյա զինվորականների բացակայությունը:
«Այն պետք է երաշխավորի թափանցիկությունը՝ սպառնալիքների և ռիսկերի տեսանկյունից»,- նշել է Լավրովը՝ հավելելով, որ նման համաձայնագիր պատրաստվում է նաև Ղազախստանի հետ: