Մարուքյանը տեղ-տեղ Նիկոլին լրիվ «քոփի փասթ» էր արել՝ նույնիսկ տոնայնությունը և «չի ստացվելու» ֆռազան. նախկին «ՔՊ»-ական
ՀՀ վարչապետի աշխատակազմի գործերի նախկին կառավարիչ Գևորգ Աճեմյանը, ով աղմուկով հեռացել էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից, որովհետև նրան չէին թողել առաջադրվել «Իմ քայլը» դաշինքի ռեյտինգային ցուցակով: Հեռանալիս նա նշել էր, որ «Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցությունում տոտալ դիկտատուրա է տիրում՝ ասվում է վերևից և արվում է, վերջ:
«Ն.Փաշինյան- հանգիստ նստեք տեղներդ, հանգիստ նստեք տեղներդ, արա...
Գ.Ծառուկյան- ես քո կլասիկ, միշիկի պրոյեկտ ցավը տանեմ...
Է.Մարուքյան- տո այ ռոբիկի պրոյեկտ, պատերազմ ես ուզԸմ, կստանաս, մաշենք, տաշենք, քշենք, արա...
Հ.Գ. սիրելի ՀՀ քաղաքացի, սա է լինելու առաջիկա 5 տարիներին խորհրդարանական Հայաստանի քաղաքական բովանդակությունը։ Որպեսզի սա էականորեն կամ,գոնե, փոքրիշատե փոփոխության ենթարկվի, ԱԺ մյուս գումարմանը պետք է լինի նաև կամ Սասնա Ծռերը, կամ Քաղաքացու Որոշումը, կամ Ազգային Առաջընթացը կամ էլ մեկ այլ ժողովրդավարական և քաղաքացու շահով հետաքրքրված քաղաքական միավոր։ Իսկ եթե այսպիսի 2 ուժ լինի, համարեք` հայ ժողովուրդը նոր ռենեսանս է ապրում։
Հ.Գ.Գ. հա բայց դուք նկատեցիք, որ Մարուքյանը տեղ տեղ Նիկոլին լրիվ քոփի փասթ էր արել` նույնիսկ տոնայնությունը և «չի ստացվելու» ֆռազան։ Ախր չի կարելի էդքան իմպոտենտ լինել...նոր բաներ մտացեք, մի քիչ կրեատիվ, կրեատիվ...»: