Բյուջեից 1.386 մլն դրամ է հատկացվել՝ Յուրի Վարդանյանի հուղարկավորության ծախսերի համար
ՀՀ վարչապետի ժ/պ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ վարչապետի աշխատակազմին գումար է հատկացվել՝ Յուրի Վարդանյանի հուղարկավորության ծախսերի համար:
«»Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1910-Ն որոշման`
ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, հայ աշխարհահռչակ ծանրորդ, Օլիմպիական խաղերի, Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Յուրի Վարդանյանի հուղարկավորության հետ կապված ծախսերը փոխհատուցելու նպատակով Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով նախատեսված «Հասարակության և պետության հանդեպ հատուկ ծառայություններ ունեցած քաղաքացիների մահվան դեպքում հրաժեշտի ծիսակատարության և թաղման կազմակերպում, գերեզմանի բարեկարգման և մահարձանի պատրաստման ու տեղադրման աշխատանքներին աջակցություն» ծրագրի միջոցներից 2018 թվականին հատկացնել 1,386.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Հուղարկավորության նպաստներ բյուջեից» հոդվածով)»,- ասված է համապատասխան որոշման մեջ: