Դոնալդ Թրամփը չի ցանկանում բանակցել Կիմ Չեն Ընի հետ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ամերիկան չի շտապում Հյուսիսային Կորեայի հետ բանակցել:
Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից:
Նա, մասնավորապես, ասել է.
«Շատերն են հարցնում, թե ուր ենք հասել Հյուսիսային Կորեայի հետ բանակցություններում, իսկ ես ասում եմ, որ մենք չենք շտապում: Այդ երկիրը տնտեսական զարգացման մեծ
պոտենցիալ ունի: Կիմ Չեն Ընը այն կօգտագործի ի օգուտ իր ժողովրդի: Մեզ մոտ ամեն ինչ հիանալի է»: