Ֆրանսիայում դարձյալ ցուցարարներ են ձերբակալվել
Ֆրանսիական ոստիկանությունը հայտարարել էլ, որ մի խումբ մարդիկ են ձերբակալվել այսպես կոչված «դեղին ժիլետների» շաբաթօրյա ցույցերը սկսելուց առաջ:
Փարիզի փողոցներում հսկողություն են իրականացնում հազարավոր ոստիկաններ: Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Քրիդտոֆ Կաստաներն անձամբ է ողջունել հսկողություն իրականացնող ոստիկաններին՝ Փարիզի Համաձայնության հրապարակում: Հիշեցնենք, որ «դեղին ժիլետների» ցույցերը սկսվեցին նոյեմբերի 17-ից և մինչ այսօր երկրի կատավարությունը համաձայնության չի գալիս ցույցերի մասնակիցների հետ: