Թրամփն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Սիրիայի շուրջ խնդիրները:
Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից,որն էլ հղում է անում
Սպիտակ Տան խոսնակ Սառա Սանդերսին:
Նա հավելել է, որ երկու երկրների նախագահները հաստատել են իրենց պատրաստակամությունը՝ համագործակցելու Սիրիայում իրավիճակի կայունացման գործընթացում: Ինչպես նաև ահաբեկչության դեմ պայքարում:
Այս շաբաթ Թուրքիայի նախագահը հայտարարել էր, որ թուրքական բանակը պատրաստ է Եփրատից արևելք ընկած հատվածում քրդական ուժերի դեմ օպերացիա իրականացնել: