Ձվեր ու գոմաղբ են շպրտել Գարեգին Բ-ի հրաժարականը պահանջողների վրա (տեսանյութ)
Էջմիածնում ծեծկռտուք է եղել: «Նոր Հայաստան, նոր հայրապետ» նախաձեռնության անդամները շարունակում են պահանջել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդի հրաժարականը:
Ակցիայի մասնակիցներն այսօր՝ դեկտեմբերի 15-ին, ավտոերթով Երևանից շարժվել են Էջմիածին: Նրանք մոտեցել են Մայր Աթոռին, որի մոտ հավաքված մարդկանց հետ հրմշտոց է սկսվել:
NEWSPRESS.am-ի թղթակցի փոխանցմամբ՝ Մայր աթոռը «պաշտպանող» քաղաքացիները երթի մասնակիցների վրա նետել են ձվեր և գոմաղբ:
Միջադեպի վայր է ժամանել նաև ոստիկանությունը: «Դիմադրության» հանդիպելով՝ ակցիայի մասնակիցները մեքենաներով սկսել են հեռանալ: Մայր աթոռի մոտ հավաքվածները վազել են մեքենաների հետևից: Նրանց դիմաց ոստիկանները պատ են կազմել: