Դժվարին որոշում եմ կայացրել չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին. Վազգեն Ռշտունի ՀՀ սահմանային փոփոխություններից հետո Խնածախի ապարանքը հայտնվեց սահմանից 700 մ․ հեռավորության վրա Միջուկային փորձարկումների կազմակերպությունը մեկնաբանել է միջուկային փորձարկում անցկացնելու ԱՄՆ պատրաստակամությունըՎրաստանի պատվիրակությունը շրջել է Հայաստանի պատմության թանգարանով Պատրաստ ենք «էս կտորում» անել դեմարկացիա, ինչ մերն է, մերն է․ Ալեն Սիմոնյանը քարտեզ է ներկայացնում Եկեք համախմբվենք մեր ջանքերում՝ պաշտպանելու Արցախի ժողովրդի շահերն ու իրավունքները․ Արտակ Բեգլարյան Օգնության հասած ավտոմեքենան այրվել է, կրակը տարածվել է «Եթե ասեն` կա՛մ պետք է տաս այս բնակավարը ՀՀ տարածքից, կա՛մ պատերազմես, կպատերազմենք»․ Սիմոնյան «Նիկոլը թույլ չի տա, որ Արցախի վտարանդի կառավարություն լինի»․ ադրբեջանաթուրքական մամուլը ցնծում է ՀՀ և Ադրբեջանի ԱԺ նախագահները կրկին կհանդիպեն․ Սիմոնյանը մանրամասներ է հայտնում նախորդ հանդիպումից Սուրեն Պապիկյանը հետևել է զորավարժությանը, հանձնարարականներ է տվել Շոլցն ահաբեկչություն է անվանել ենթակայանի հրկիզումը, որը անջատել է Tesla գործարանի հոսանքըՍիրեցե՛ք իրար, հեռո՛ւ մնացեք ամեն տեսակ ատելությունից, ներքին բևեռացումից․ Արամ Ա ՀՀ ԱԳՆ-ն տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրադրությունը ներկայացրել է Կորեային Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան Ռուսաստանը չի պատրաստվում կռվել ՆԱՏՕ-ի հետ, մենք պաշտպանում ենք մեր պատմական տարածքները․ Պուտին Վթարային ջրանջատում է սպասվում մի շարք հասցեներում Տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված. ոստիկանություն Բաղանիսցիները զայրացած են, վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն ԱՄՆ-ում իրականացված հարցման արդյունքները ցույց են տվել, որ Բայդենն առաջատար է ԹրամփիցՎիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր Փաշինյանը ևս մեկ անգամ ցնցեց Հայաստանը՝ բացահայտելով հերթական զիջումների պատրաստակամությունը Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. Լավրով Հենց ՀԱՊԿ-ն է աջակցել Երևանին ծանր իրավիճակներում, ՀՀ իշխանությունը չի խոսում դրա մասին․ Լավրով
ՀՀ ղեկավարությունը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Լավրով
Ապացույցներ են ձեռք բերվել «Կրոկուս Սիթի Հոլ»-ի ահաբեկիչների և ուկրաինացի ազգայնականների միջև ԱԺ պատգամավորները գործուղվում են Բեռլին Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում են Բաքուն օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը «հռչակում է» ռազմական Ռուսաստանը հմտորեն օգտագործում է Ուկրաինայի Զինված ուժերի թույլ կողմերը. Ֆրանսիացի գեներալՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ․ Լարսը բաց է Երեկ թատերական աշխարհում ամենաիսկական տոն էր, որտեղ պարգևատրվեցին տարբեր անվանակարգերի լավագույնները, ի հայտ եկան նոր տաղանդավոր բացահայտումներ․ Իվետա Տոնոյան Ֆրանսիական առագաստանավը օլիմպիական ջահը կտեղափոխի Միջերկրական ծովով Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան Հայտնի է Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրը Նարեկ Սամսոնյանի բաց նամակ-հարցումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին Նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն «Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններինՀայկազ Բաղմանյանը հերքում է Սուրիկ Խաչատրյանից 10 մլն դրամ պարտք վերցնելը․ Հետք Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը Թուրքիան զինամթերք կարտադրի Ուկրաինայի համարՄարտի 29-ին դադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումըԼույս է տեսել «Լսիր իմ ձայնը» երգերի հավաքածուն՝ ի հիշատակ Կրոկուսում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի (տեսանյութ)«Միր» քարտերի սպասարկումը, բացի ՎՏԲ բանկից, մնացած բանկերում արգելելու որոշման խախտումը կդնի լուրջ խնդիրների առաջ․ ԹունյանՓաշինյանը որոշել է Ստեփանակերտի էլիտային ահաբեկել՝ «ցուլերի» զայրույթը մեղմելու նպատակով․ քաղաքագետԲաքուն ռազմական է հռչակում մարզամշակութային համալիրը (լուսանկարներ)Վթարի պահին Կուրսկի կենտրոնում ավտոբուսի արգելակները խափանվել են, այն բախվել է մի քանի մեքենաների և մխրճվել կանգառի մեջ․ 6 մարդ վիրավորվել է (տեսանյութ)Արցախի և արցախահայերի նկատմամբ վարվող քաղաքականությամբ Նիկոլը և Ալիևը վաղուց նույնացել են. ՍաղաթելյանԱշոտ Նավասարդյանի հիշատակը վառ են պահում այն երիտասարդները, որոնց համար Արցախի էջը փակված չէ. ԴանիելյանՄեր ազգի ճակատագիրը պարբերաբար կրկնվում է. Աշոտ Նավասարդյանի դուստր (տեսանյութ)

IT ոլորտի մասնագետները մեծ ակնկալիքներ ունեն նոր կառավարությունից

IT-ին Հայաստանում ավանդաբար համարվել է այն ոլորտը, որտեղ լավ արդյունքներ են գրանցվել, անկախ տնտեսության այլ ճյուղերի զարգացման տեմպից ու արագությունից: Հայաստանում նոր իրադրություն է, ի՞նչ խնդիրներ ու ակնկալիքներ կան ՏՏ ոլորտում: Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնությունում այս շաբաթ հյուրընկալվել են ՏՏ մասնագետները:

Այսօր մի բացառիկ իրավիճակ է մեր երկրում շատ բաներ նոր էջից սկսելու համար եւ ՏՏ ոլորտի ներկայացուցիչները պետք է մասնակից դառնան երկրի զարգացման գործին, նպաստեն իրենց գիտելիքով եւ ինտելեկտով. Այս միտքը կարմիր թելի նման մոտ երեք ժամ տեւած քննարկման սկզբից մինչեւ վերջ գնաց: Ինչպե՞ս: Յուրաքանչյուրն իր լուծումն ունի:

«ՏՏ ոլորտի մասնագետները, որպես ազատ, ստեղծագործող մարդիկ իրենց ներդրումն են ունեցել հեղափոխության ընթացքում: Այսօր էլ պետք է կանգնենք մեր պետության կողքին ու մեր ուժերի ներածի չափով նպաստենք երկրի կայացմանը: Պետք չէ սպասել, որ ինչ- որ մեկը կոորդինացնի եւ առաջ տանի: Բացառիկ հնարավորություն կա նոր էջից սկսելու, ուս -ուսի տալու ու հաջողության հասնելու, որովհետեւ արդեն տեսել ենք, որ դա հնարավոր է: Պետք չի սպասել, որ կառավարությունը առաջարկի, պետք է համոզել, ցույց տալ, թիմ սարքել ու միասին առաջ գնալ»,-ասում է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը:

Նրա կարծիքով IT ոլորտի հաջողությունները այնքան էլ էական չեն լինի, եթե չկիրառվեն տնտեսության մեջ: Բարձր տեխնոլոգիաների արտադրանքի 70 տոկոսը մեր երկրի համար չէ: Կարեւոր է, սակայն, որ տեքստիլից մինչեւ հանքաարդյունաբերություն կարողանանք կիրառել տեխնոլոգիական լուծումները եւ բարձրացնել էֆեկտիվությունը:

«Պատմությունը ցույց է տալիս, որ մենք ոչ թե օգտագործել ենք տեխնոլոգիաները, այլ ստեղծել ենք դրանք: Դեռ Սովետական միության տարիներից ամենահզոր համակարգիչները նախագծվում էին Հայաստանում: Ի՞նչ է կատարվում այսօր մեր երկրում: Այսօր մենք շատ լավ երիտասարդներ ունենք, որոնք կարողանում են աշխատել եւ ստեղծել ծրագրեր, փոքր ռոբոտներ, բայց մենք չենք ստեղծում նորագույն տեխնոլոգիաներ: Իսկ սա ամենից կարեւորն է Հայաստանի նման երկրի համար այսօր: Պետք է կարողանանք ստեղծել տեխնոլոգիա, որ վրա գրված կլինի՝ արտադրված է Հայաստանում: Մենք դրա ներուժը ունենք ու դա Հայաստանը աշխարհի քարտեզի վրա այլ կետում կդնի»,-ասում է Ինֆորմատիկայի եւ ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի ղեկավար Վլադիմիր Սահակյանը: Ընդգծում է՝ մենք միշտ ունեցել ենք հզոր հաշվողական ռեսուրսներ, այսօր՝ չունենք: Լուծումը հզոր սուպերհամակարգչային կենտրոնի հիմնումն է, որի ձեռք բերման ուղղությամբ զբաղված են այսօր: Եթե նման հզոր ռեսուրսը Ֆրանսիայից տեղափոխվի Հայաստան, տարածաշրջանում կունենանք ամենահզոր հաշվողական ռեսուրսը ու դրանով կարող ենք շատ խնդիրներ լուծել:

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը նկատում է՝ IT ոլորտը Հայաստանում զարգացել է միջազգային տեմպին համապատասխան, բայց եթե մենք աջակցություն ունենայինք պետության կողմից, օրինակ, եթե ներդրում արվեին ռազմարդյունաբերության ոլորտում, այժմ բոլորովի այլ հարթության վրա կգտնվեինք:

« Այժմ Հայաստանում նոր իրողություն է ու մենք մեծ սպասումներ ունենք: Տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարը վերջապես մասնագետ է եւ գլուխ է հանում ոլորտից: Մենք դիմել ենք վարչապետին, որ ինովացիաների եւ բարձր տեխնոլոգիաների նոր նախարարություն լինի: ԱԱԾ- ի հետ ստորագրել ենք փոխըմբռնման հուշագիր, որպեսզի ոլորտը օգնի նաեւ անվտանգության հարցերում: Դրական տենդենց է նաեւ այն, որ ռազմաարդյունաբերությունը բաժանվում է բանակից: Դրական փոփոխությոնների միտում կա, այդ պրոցեսը ուղղակի շատ դանդաղ է առաջ գնում»,-ասում է նա ու ավելացնում՝ ժողովուրդը պետք է տեր կանգնի իր երկրին: Ներքեւից պետք է լինի կառավարումը եւ այս քննարկումը չափազանց կարեւոր է այդ տեսանկյունից:

Ըստ նրա պատերազմական երկրում գտնվող երկրի համար շատ կարեւոր է, որ բարձր տեխնոլոգիական ոլորտը կենտրոնացված չլինի Երեւանում:

«Խորհրդային միության տարիներին՝ բարձր տեխնոլոգիական քաղքաներ են եղել Արտաշատը, Չարենցավանը, Հրազդանը, Էջմիածինը եւ այլն: Բարձր տեխնոլոգիական արտադրություն է եղել նաեւ որոշ գյուղերում, օրինակ Եղեգիսի գործարանը: Այսօր դա պետք է նորից վերականգնել: Շվեյցարիայի նման երկիրը այնքան բունկեր ունի, որ կարող է տեղավորել իր ողջ ժողովրդին: Նրանք հասկանում են լրջությունը: Մենք այդպիսի խնդիրների մասին ընդհանրապես չենք մտածում»,- նկատում է նա:

Երեւանի կապի միջոցների գիտահետազոտության ինստիտուտի ղեկավար Մհեր Մարկոսյանը համակարծիք է՝ անվտանգության խնդիրը առաջնային է: Պետք է առանձին, հատուկ ուշադրության արժանի ճյուղ դառնա ռազմական արդյունաբերությունը: Դրական տեղաշարժ ոլորտում նա էլ է նկատել:

«Ոլորտում որոշակի լավ փոփոխությունները նկատելի են: Պետությունը գնացել է նրան, որ զորակոչիկներից առանձնացնում է տեխնոլոգիական միտք ու հմտություններ ունեցող երիտասարդներին, այսպես կոչված, ռազմատեխնոլոգիական զորամասում: Նրանց հնարավորություն է տրվում ծառայությունը զուգակցել թեզ գրելու հետ: Այդ երիտասարդները լուրջ գործեր են կատարում, ճիշտ է օգտագործվում տեխնոլոգիական պոտենցիալը: Շատ լուրջ քայլեր է արվում եւ զարգանում է ինժիներական մտածելակերպը»,-ընդգծում է:

Քննարկումն ամփոփում է նախաձեռնության ղեկավար Գեւորգ Թադեւոսյանը :
«Մենք ունենք ռեալ ասելիք ունեցող մասնագետներ ու այդ ասելիքը տեղ չի հասնում: Այդ ասելիքը տեղ հասցնելու խնդիր կա: Պետությունը մենք ենք եւ ինչպես ուզենանք պետությունը այդ ուղղությամբ պետք է գնա: Չլինենք մենք, չի լինի պետությունը: Մենք մեծ ներուժ ունենք, որը , սակայն, եթե ճիշտ չօգտագործենք կվերածվի ոչնչի»,- ասում է նա: