Ինչու է համացանցը ծաղրում Մելանյա Թրամփին
Սոցիալական ցանցերում բուռն քննարկման է ենթարկվել ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը: Քննարկման առիթն առաջին տիկնոջ մազերի նոր ոճն է դարձել:
Մազերի նոր գույնով Մելանյա Թրամփը հայտնվել էր Fox News- ի հաղորդավար Շոն Հենիթի հետ հարցազրույցին: Սոցցանցերի շատ օգտատերեր կատակով նշում են, որ մազերի նոր գույնով Մելանյան փորձում է նմանվել ամուսնուն՝ Դոնալդ Թրամփին:
Օգտատերերից մեկը կատակել է՝ ասելով, որ հավանաբար, առաջին տիկինը շփոթել է ամուսնու մազերի ներկն իր մազերի ներկի հետ: