Ալժիրում ձերբակալել են Ստրասբուրգում կրակոցներ կատարողի եղբորը
Ստրասբուրգում Սուրբ Ծննդյան տոնավաճառում կրակոցներ արձակած երիտասարդի ավագ եղբայրը ձերբակալվել է Ալժիրում՝ գործի առընչությամբ տարվող քննության շրջանակներում: Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից:
Հրաձիգի 34-ամյա եղբայրը՝ Սամի Շեկատը, ևս ընդգրկված է եղել ֆրանսիական կառավարության երկրի անվտանգության համար վտանգ ներկայացնողների ցուցակում:
Վերջինս երկիրը լքել էր ահաբեկչությունից մի քանի օր առաջ: Հետաքննությունը ցանկանում է պարզել` արդյոք նա իմացել է իր կրտսեր եղբոր նախապատրաստած հարձակման մասին և որևէ աջակցություն ցուցաբերել է այն կազմակերպելու և իրականացնելու մեջ: Հ
իշեցնենք, որ հարձակումից հետո ձերբակալվել էին Շերիֆ Շեկատի ծնողները և երկու եղբայրները: