Իսրայելը զայրացրել է ԱՄՆ-ին՝ զգուշացնելով նրանց Սիրիայում Իրանի դեմ հարձակման մասինՓաշինյանը Մխիթար Հայրապետյանին գործուղում է Սաուդյան Արաբիայի թագավորություն Մահմուդ Աբասը մերժել է Պաղեստինի՝ ՄԱԿ-ին անդամակցելու քվեարկությունը հետաձգելու խնդրանքըՄահվան ելքով վրաերթ՝ Երևանում․ փախուստի դիմած 29-ամյա վարորդը և ավտոմեքենան հայտնաբերվել են Տիգրան Մեծի պողոտայում հրդեհ է բռնկվել Արթուր Դավթյանը դուրս եկավ Աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ Մայիսի 9-ին Երևանում կանցկացվի «Անմահ գնդի» ավանդական երթը «Գարդման-Շիրվան-Նախիջևանը» ողջունել է Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի հայտարարությունը 6 տարի է՝ ՀՀ-ում քաղաքական դիսկուրս ձևավորում է այդ մեկ անձը․ հավաքական մտքի ամլության ցուցանիշն է Արթիկի անտառտնտեսության հարակից ձորում հրդեհ է բռնկվել․ ծառեր են ջերմահարվել «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել է բանկի կառավարչին և աշխատակցին ԱՄՆ ռազմաօդային ուժերի զինծառայողը Կոնգրեսին խնդրում է օգնել ամերիկյան զորքերը դուրս բերել ՆիգերիցԱդրբեջանական վանդալիզմը սահմաններ չունի․ հակահայ քաղաքականության հերթական ցավալի արդյունքը Ալաշկերտը պարտվեց ԱԽ քարտուղարը «ՔՊ» նիստում զեկույց է ներկայացրել Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպումից
Հայց է ներկայացվել ՄՔԴ՝ Ալիևի՝ Հայաստանի նկատմամբ ցեղասպան քաղաքականությունը հետաքննելու դիմումով
Կոտայքի մարզում բախվել են Mercedes-ն ու «Կամազ»-ը. 3 հոգի տեղափոխվել է հիվանդանոց ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է կատարի մի շարք պահանջներ «Զգացի, էդ երեխան չի կարողանում ռույլը շարժել, ոչինչ չէր աշխատում». «Ուրալի» վթարից վիրավորված կին Ֆիննախը Վաշինգտոնում է․ մասնակցում են ԱՄՀ/ՀԲ Կառավարիչների խորհուրդների հանդիպումներին Հաջողակ պետություն ունենալու համար պետք է ապահովել տնտեսական զարգացումը․ Փաշինյան Պետրոս Ղազարյանը կարող է համարել, որ իր հրավերն ընդունված է․ Տեր Եսայի քահանա Արթենյան Կոչ ենք անում ԵԽ-ին և ԵԱՀԿ-ին՝ դատապարտել խոսքի ազատության ճնշումը Հայաստանում․ EFJ Հայտնաբերվել է նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»․ նա երթևեկել է հանդիպակաց՝ չենթարկվելով կանոններին Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ դասային աստիճան է շնորհվել Ադրբեջանցի վանդալները քանդել են օկուպացված Շուշիի «Կանաչ ժամ» եկեղեցին Սամվել Վարդանյանի գրավը վճարելու համար հայտարարված դրամահավաքն ավարտվեց․ գումարը հավաքված է ԱԽ քարտուղարը ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահի հետ կարևորել է ՀՀ-ԵՄ-ԱՄՆ հանդիպման արդյունքները Զելենսկին հաստատել է, որ Ուկրաինան հարված է հասցրել ռուսական ռազմական օդանավակայանինՌուբեն Հայրապետյանը փոխանցել է Սամվել Վարդանյանի գրավից պակասող ամբողջ գումարը․ Հրապարակ ԼՂ հուշարձանները ներկայացնող գիրքը անգլերենով ճանաչելի կդարձնի նաև օտարազգիներին Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի առցանց նիստին
Փաշինյանն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահը քննարկել են տարածաշրջանային նշանակության հարցեր
ԵՄ-ից արձագանքել են Արցախից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռանալուն Աննա Հակոբյանի ընթրիքին տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց․ Արևշատյան Ավետիք Չալաբյանը 1 մլն դրամ է փոխանցել Սամվել Վարդանյանի գրավի համար
Բրյուսելյան հանդիպման վերաբերյալ ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ՀՀ ԱԳՆ
Ռուսաստանը կորցնում է իր ազդեցությունն ու ներկայությունը Հարավային Կովկասի այս հատվածում. ԱնանյանԼեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ավելի քան 500 ուսուցիչներ արդեն աշխատանքի են անցել ՀայաստանումԱդրբեջանի քաղաքացին սպանել է մոսկվացուն՝ կայանելու առիթով նկատողության պատճառով44-օրյա պատերազմում վիրավորված Մանվել Հակոբյանը Հունաստանում բուժում կստանա. կառավարությունը կփոխհատուցի ծախսերըԲացահայտվել է Իրանից Հայաստան ավելի քան 13 կգ թմրանյութի մաքսանենգ տեղափոխման դեպք. ՔԿՌուսաստանի հաղթանակը չափազանց թանկ կարժենա. Ֆոն դեր ԼեյենԱպրիլի 19-ին ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումըՄիջազգային համագործակցություն. աջակցություն՝ փախստականների հրատապ կարիքները հոգալու նպատակովՀանրային հեռուստաընկերությունն ակնհայտորեն խախտել է հավասարության սկզբունքը. Եսայի քահանա Արթենյան
Ցավում եմ, որ ԱՄՆ-ն ավելի մեծ վճռականություն չցուցաբերեց ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումների դեմ․ սենատոր Մենենդես
Պահանջում ենք Խաչատուր Սուքիասյանից՝ ներողություն խնդրել լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանից և «Առավոտ»-ից. հայտարարություն
Չեն հարցնում` ինչպե՞ս ես դու մեզնից մեկը, եթե դու, քո կինը, քո երեխաները պտտվում են 100 հազար դոլարանոց մեքենաներով, ես չգիտեմ` իմ երեխայի ուսման վարձը ոնց տամ. մարտունեցի «խոպանչու» տեսանյութը հրապարակած օգտատեր (տեսանյութ)
Վազող տողեր

Փաշինյանը մերժեց Բակո Սահակյանին․ Լևոն Մնացականյանը հեռացավ

Երկու օր էր՝ ողջ օնլայն մեդիան գուժում էր Արցախի պաշտպանության բանակի հրամանատար Լևոն Մնացականյանի աշխատանքից ազատման հրամանի մասին: Այսօր արդեն եղավ դրա պաշտոնական հաստատումը:

Կրքերը լարվեցին հատկապես երեկ, երբ հայտնի դարձավ, որ Հայաստան է այցելել Արցախի նախագահ Բակո Սահակյանը և հանդիպել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ։

Պաշտոնական խողովակներից որևէ այլ բան հայտնի չէ, քան այն, որ Փաշինյանն ու Բակո Սահակյանը խոսել են

«հայկական երկու հանրապետությունների ներքին և արտաքին քաղաքականությանը, անվտանգությանը, Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեների ձևավորմանը վերաբերող հարցերի մասին»:

Սա պաշտոնական հաղորդագրությունից մեջբերում է, սակայն ակնհայտ է, որ Բակո Սահակյանին Հայաստան բերող պատճառը բոլորովին այլ է։

Վստահաբար, նա Փաշինյանին էր այցելել կրքերը թուլացնելու համար, իսկ որ կրքերը բորբոքեցին Փաշինյանն ու Սասուն Միքայելյանը, դա ակնհայտ է, չէ՞ որ նախընտրական արշավի ժամանակ Սասուն Միքայելյանը հայտարարել էր, թե հեղափոխության հաղթանակն ավելի կաևոր էր, քան Արցախյան ազատամարտը, ինչին արձագանքել էր Արցախի ՊԲ հրամանատարի մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում․

«Ե՞րբ է մարդու ասածը ոչ միանշանակ ընդունվում: Երբ ասելիք չունի, բայց ունի խոսելու ցանկություն: Ապացույցը Սասուն Միքայելյանի կողմից այսօր արված հայտարարությունը կամ, ավելի ճիշտ՝ համազգային երեւույթները մեկը մյուսին վերադասելու կամ ստորադասելու փորձն է»: 

Սասուն Միքայելյանի հայտարարությունը քննադատեցին նաև Վիտալի Բալասանյանն ու այլք, ինչին ի պատասխան՝ Փաշինյանը քարոզարշավի ժամանակ մատ թափ տվեց ու հրահանգեց կարգի հրավիրվել բոլորին։

Եվ այս ամենի ֆոնին հայտնի դարձավ նաև, որ Լևոն Մնացականյանը նշանակվել է Արցախի արտակարգ իրավիճակների ծառայության տնօրեն և Բակո Սահակյանն արդեն իսկ ստորագրել է նրան ազատելու հրամանը։

Փաստորեն, Բակո Սահակյանին երեկ այդպես էլ չի հաջողվել կրքերը թուլացնել, և Փաշինյանն էլ մնացել մնացել է իր կարծիքին՝ մոռանալով թե ինչ կարգավիճակում գտնվող պետության, բանակի հրամանատարի մասին է խոսքը։

Այս փոթորիկը կարող է շատ վատ անդրադառնալ կիսապատերազմական երկրին, որտեղ խոսնակի մակարդակով արված գրառումը դառնում է բանակի հրամանատարի աշխատանքից ազատման պատճառ։

Փաստորեն, Փաշինյանն իր կամքն է պարտադրում նաև Արցախին, իսկ որ ամենավատն է՝ սկսել է խառնել խաղաքարտերը։

NEWSPRESS.am