«Կայացվել է իրոք արդար որոշում». դատարանը Արմեն Գևորգյանի կալանավորման միջնորդությունը մերժել է
Դատարանը կալանավորման միջնորդությունը մերժեց: Այդ մասին դատական Երևանի ընդհանուր իրավասության դատարանում լրագրողների հետ զրույցում ասաց նախկին փոխվարչապետ, Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գևորգյանը:
«Ես կարծում եմ, որ այս պահի դրությամբ կայացվել է իրոք արդար որոշում, այնքանով, որքանով հաշվի են առնվել մեր փաստարկները դատական նիստերի ժամանակ: Բայց դա չի նշանակում, որ գործն ավարտվել է: Մենք շարունակելու ենք աշխատել, շարունակելու ենք ներկայացնել նաև մեր փաստարկները, մեր մոտեցումները՝ հիմնավորելով մեր անմեղությունը և ներկայացված մեղադրանքների անհիմն լինելը»,- նշեց Գևորգյանը:
Հիշեցնենք, որ նրան մեղադրանք էր առաջադրված Մարտի 1-ի գործով արդարադատության կայացմանը խոչընդոտելու համար: Նրան օրեր առաջ նոր մեղադրանքներ առաջադրվեցին ՀՀ Քրեական օրենսգրքի 311 հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (պաշտոնատար անձի կողմից առանձապես խոշոր չափերի կաշառաք ստանալը), ՀՀ ՔՕ 190 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (փողերի լվացում, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով) ՀՀ ՔՕ 38-300.1 հոդվածի 1-ին մասով (սահմանադրական կարգի տապալմանը օժանդակելը):