Գանայում ապամոնտաժել են Մահաթմա Գանդիի արձանը
Հնդկաստանի ազատության համար պայքարած Մահաթմա Գանդիի արձանը, որը տեղադրված էր Գանայում, ապամոնտաժել են: Այս մասին տեղեկանում ենք BBC-ից:
Մահաթմա Գանդին, ով 20-րդ դարի ամենասիրված քաղաքական գործիչներից է, հայտնի է բրիտանական գաղութականության դեմ մղած իր պայքարով: Նա նաև դեմ էր բռնությանը և սեր ու խաղաղություն էր քարոզում:
Երիտասարդ տարիքում Գանդին ապրել ու սովորել է Գանայում: Նրա արձանը ապամոնտաժվել է, քանի որ տեղացիները նրան ռասիստ են համարում, այդ իսկ պատճառով էլ մի խումբ երիտասարդների նախաձեռնությամբ հեռացվել է Գանդիի արձանը: Չնայած իր բարության քարոզին` Գանդին բազմիցս նշել է, որ հնդիկներն ավելի բարձր են, քան սևամորթները և մինչ այսօր էլ սևամորթների մասին նրա արտահայտած մտքերը քննարկումների առիթ են դառնում: