Դոնալդ Թրամփը կկանգնի դատարանի առաջ
Մանհեթենի դատախազությունը քննում է նախագահ Թրամփի երդմնակալության ժամանակ հնարավոր չարաշահումների վերաբերյալ գործը: Այդ մասին հայտնում է Ntv.ru-ից:
Դատախազությանը մասնավորապես հետաքրքրում է արդյոք երդմնակալության համար ծախսված գումարներն օրենքին համապատասխան են ծախսվել, թե ոչ: Դատախազության համար քննություն սկսելու համար հիմք են հանդիսացել Սպիտակ Տան նախկին փաստաբան Մայքլ Կոհենի մոտ հայտնաբերված փաստաթղթերը:
Վերջինս մի քանի օր առաջ դատարանի կողմից մեղավոր է ճանաչվել ֆինանսական խարդախությունների մեջ և դատապարտվել երեք տարվա ազատազրկման: