Կրկին կոչ ենք անում՝ չքաղաքանացնել այս թեման. ՌԴ դեսպանատան հայտարարությունը
Դեկտեմբերի 3-ին Գյումրիում տեղի ունեցած ողբերգական դեպքի առթիվ պարզաբանմամբ է հանդես եկել Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը: 102-րդ ռազմաբազայի ռուս զինծառայողը դաժանորեն ծեծելու և մահ էր պաճառել հավաքարար տիկնոջը 57-ամյա կնոջը:
Դեպքի կապակցությամբ Հայաստանում ՌԴ դեսպանությունը հայտարարությաուն է տարածել: Դրանում, մասնավորապես, ասված է.
«Ուշադրություն ենք դարձրել Գյումրիում տեղի ունեցած ողբերգական միջադեպի վերաբերյալ հուզիչ մեկնաբանությունների չդադարող հոսքին:
Կրկին կոչ ենք անում՝ չքաղաքանացնել այս թեման, չանել հապճեպ եզրակացություններ և չխանգարել հայկական քննչական մարմիններին՝ կատարել իրենց գործը:
Ցանկանում ենք նաև ցավակցություն հայտնել տուժածի հարազատներին և մտերիմներին»: