Երկրի տերերն են, որտեղով ուզում, ուր ուզում, գնում են. փոքրիկները նախագահականում հյուրընկալվել են Բակո Սահակյանին (ֆոտո)
Արցախի նախագահ Բակո Սահակյանի խորհրդական Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ տեղեկացնելով, որ մի խումբ փոքրիկներ եղել են նախագահականում:
«Երկրի տերերն են, որտեղով ուզում, ուր ուզում գնում են։
Այսօր էլ որոշեցին առավոտյան զբոսանքը տեղափոխել նախագահական...
Դե արարողակարգի տղերքն էլ արագի մեջ ընկած մոտակա խանութներից խաղալիքներ ընտրելու գործով էին. դե նման հյուրերի առանց նվերների չէինք կարող ճամփել»,- գրել է Աբրահամյանը։