Երևանի կիսաքանդ շենք-ուրվականը (լուսանկարներ)
Երևանում այլևս հին շենքեր չկան։ Բավական է դուրս գալ փողոց, քայլել ու կհամոզվես։ Կան մի քանի ծպտված շենքեր, որոնք շարունակում են պահպանել իրենց կենդանությունը։ Նմանատիպ շենքերից մեկը գտնվում է Տերյան փողոցի վեջնամասում։
Շենքը կլիսաքանդ է, միջանցքներում սառը քամու ձայնն է։ Երևում է, որ այնտեղ գիշերում են մուրացկաններ, թափառական շներ ու կատուներ։
Շենքում ապրում է 1 ընտանիք, սակայն դռան թակոցներին այդպես էլ չպատասխանեցին։
Դրսից երևում է կիսաքանդ առաստաղը, փլված պատերն ու աղբանոցի վերածված նկուղը։
Ջարդված ապակիները լցված են նկուղում, իսկ տարածքում մի իսկական աղբանոց է։
Ու փաստացի այս վիճակում է Տերյան փողոցի կիսաքանդ շենքն ու Հայաստանի առաջին Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի տունը։ Երկու կառույցներն էլ կիսաքանդ են, լքված ու վերածվել են աղբանոցի։
Մենք այսպես ենք պահում մեր մայրաքաղաքի պատմությունը։