Իսկոն լցնում է Մադրիդի «Ռեալ»-ի համբերության բաժակը
Երեկվա «Ռեալ» 0-3 «ԲԿՄԱ» հանդիպումից հետո շատերն են զայրացած։ Իսպանական ակումբի գլխավոր մարզիչ Սանտիագո Սոլարիին այլ բան չէր մնում, եթե ոչ միայն պարտության ամբողջ մեղքն իր վրա վերցնելը։
Սակայն դա այս տխուր պատմության մեկ կողմն է միայն։ Մամուլը մի քանի անգամ գրել է, որ Սոլարին չի ցանկանում թիմում տեսնել Իսկոյին, ով, մեղմ ասած, ֆուտբոլ չի խաղում այս տարի։ Իսկ երեկ տեղի ունեցած հանդիպման ժամանակ Իսկոն վիճել է «Ռեալ»-ի երկրպագուների հետ, ովքեր սուլել են Իսկոյին վատ խաղի համար։
Իսպանական սպորտային մամուլը նշում է, որ արդեն այս ձմռանն Իսկոն կհանվի վաճառքի։