Անկարայում վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 9-ի, կա 50 վիրավոր
Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում տեղի ունեցած մարդատար գնացքի վթարի հետևանքով կա 9 զոհ և 50 վիրավոր։ Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից։
Ըստ թուրքական պարբերականների` գնացքն ընթացքի ժամանակ դուրս է եկել ռելսերից և երկու վագոն կողաշրջվել է։ Առայժմ հստակ պարզ չեն վթարի մանրամասներն ու հանգամանքները։
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի պատճառ կարող է լինել արագությունը։ Տեղում շարունակում են աշխատել փրկարար ծառայությունները։
Նոր մանրամասների դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկություն։