Մարտական Խաչի ասպետ Վարդան Ջիվանշիրյանի 55-րդ տարեդարձը նշվել է նրա անվան դպրոցում (լուսանկարներ)
Արցախի Հանրապետության նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ, Արցախի ԱԱԾ նախկին տնօրեն Արշավիր Ղարամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Այսօր հայրենի Ակնաղբյուր գյուղում, իր անունը կրող դպրոցում նշեցինք անմահ հերոս, իմ զինակից և մարտական ընկեր, մանկության ընկեր Ասկերանի ՊՇ 35-րդ գումարտակի 1-ին վաշտի հրամանատար Մարտական Խաչի ասպետ՝ Վարդան Ջիվանշիրյանի 55-րդ տարեդարձը:
Շնորհավոր ծննունդդ Հերոս…
Աստված լուսավորի բոլոր նվիրյալների հոգիները…
Հ.Գ. Շնորհակալություն Արցախի ՊԲ -ին և Ակնաղբյուրի հասարակությանը»: