Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»Դժվարին որոշում եմ կայացրել չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին. Վազգեն Ռշտունի ՀՀ սահմանային փոփոխություններից հետո Խնածախի ապարանքը հայտնվեց սահմանից 700 մ․ հեռավորության վրա Միջուկային փորձարկումների կազմակերպությունը մեկնաբանել է միջուկային փորձարկում անցկացնելու ԱՄՆ պատրաստակամությունըՎրաստանի պատվիրակությունը շրջել է Հայաստանի պատմության թանգարանով Պատրաստ ենք «էս կտորում» անել դեմարկացիա, ինչ մերն է, մերն է․ Ալեն Սիմոնյանը քարտեզ է ներկայացնում Եկեք համախմբվենք մեր ջանքերում՝ պաշտպանելու Արցախի ժողովրդի շահերն ու իրավունքները․ Արտակ Բեգլարյան Օգնության հասած ավտոմեքենան այրվել է, կրակը տարածվել է «Եթե ասեն` կա՛մ պետք է տաս այս բնակավարը ՀՀ տարածքից, կա՛մ պատերազմես, կպատերազմենք»․ Սիմոնյան «Նիկոլը թույլ չի տա, որ Արցախի վտարանդի կառավարություն լինի»․ ադրբեջանաթուրքական մամուլը ցնծում է ՀՀ և Ադրբեջանի ԱԺ նախագահները կրկին կհանդիպեն․ Սիմոնյանը մանրամասներ է հայտնում նախորդ հանդիպումից Սուրեն Պապիկյանը հետևել է զորավարժությանը, հանձնարարականներ է տվել Շոլցն ահաբեկչություն է անվանել ենթակայանի հրկիզումը, որը անջատել է Tesla գործարանի հոսանքըՍիրեցե՛ք իրար, հեռո՛ւ մնացեք ամեն տեսակ ատելությունից, ներքին բևեռացումից․ Արամ Ա ՀՀ ԱԳՆ-ն տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրադրությունը ներկայացրել է Կորեային Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան Ռուսաստանը չի պատրաստվում կռվել ՆԱՏՕ-ի հետ, մենք պաշտպանում ենք մեր պատմական տարածքները․ Պուտին Վթարային ջրանջատում է սպասվում մի շարք հասցեներում Տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված. ոստիկանություն Բաղանիսցիները զայրացած են, վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն ԱՄՆ-ում իրականացված հարցման արդյունքները ցույց են տվել, որ Բայդենն առաջատար է ԹրամփիցՎիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր Փաշինյանը ևս մեկ անգամ ցնցեց Հայաստանը՝ բացահայտելով հերթական զիջումների պատրաստակամությունը Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. Լավրով Հենց ՀԱՊԿ-ն է աջակցել Երևանին ծանր իրավիճակներում, ՀՀ իշխանությունը չի խոսում դրա մասին․ Լավրով
ՀՀ ղեկավարությունը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Լավրով
Ապացույցներ են ձեռք բերվել «Կրոկուս Սիթի Հոլ»-ի ահաբեկիչների և ուկրաինացի ազգայնականների միջև ԱԺ պատգամավորները գործուղվում են Բեռլին Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում են Բաքուն օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը «հռչակում է» ռազմական Ռուսաստանը հմտորեն օգտագործում է Ուկրաինայի Զինված ուժերի թույլ կողմերը. Ֆրանսիացի գեներալՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ․ Լարսը բաց է Երեկ թատերական աշխարհում ամենաիսկական տոն էր, որտեղ պարգևատրվեցին տարբեր անվանակարգերի լավագույնները, ի հայտ եկան նոր տաղանդավոր բացահայտումներ․ Իվետա Տոնոյան Ֆրանսիական առագաստանավը օլիմպիական ջահը կտեղափոխի Միջերկրական ծովով Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան Հայտնի է Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրը Նարեկ Սամսոնյանի բաց նամակ-հարցումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին Նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն «Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններինՀայկազ Բաղմանյանը հերքում է Սուրիկ Խաչատրյանից 10 մլն դրամ պարտք վերցնելը․ Հետք Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը Թուրքիան զինամթերք կարտադրի Ուկրաինայի համարՄարտի 29-ին դադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումըԼույս է տեսել «Լսիր իմ ձայնը» երգերի հավաքածուն՝ ի հիշատակ Կրոկուսում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի (տեսանյութ)«Միր» քարտերի սպասարկումը, բացի ՎՏԲ բանկից, մնացած բանկերում արգելելու որոշման խախտումը կդնի լուրջ խնդիրների առաջ․ ԹունյանՓաշինյանը որոշել է Ստեփանակերտի էլիտային ահաբեկել՝ «ցուլերի» զայրույթը մեղմելու նպատակով․ քաղաքագետԲաքուն ռազմական է հռչակում մարզամշակութային համալիրը (լուսանկարներ)Վթարի պահին Կուրսկի կենտրոնում ավտոբուսի արգելակները խափանվել են, այն բախվել է մի քանի մեքենաների և մխրճվել կանգառի մեջ․ 6 մարդ վիրավորվել է (տեսանյութ)Արցախի և արցախահայերի նկատմամբ վարվող քաղաքականությամբ Նիկոլը և Ալիևը վաղուց նույնացել են. ՍաղաթելյանԱշոտ Նավասարդյանի հիշատակը վառ են պահում այն երիտասարդները, որոնց համար Արցախի էջը փակված չէ. Դանիելյան
Հասարակություն

Ինչի՞ն է սպասում Իլհամ Ալիևը

Երբ Հայաստանում գարնանը սկսվեց ներքաղաքական պայքարը, այդ ժամանակ Ադրբեջանը լուռ հետևում էր Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական գործընթացներին: Ադրբեջանը հիմա էլ լուռ հետևում է այդ գործընթացներին:

Հայաստանի նախորդ իշխանությունները մի քանի անգամ փորձեցին ժողովրդին հանդարտության կոչեր անել՝ նշելով, որ Ադրբեջանի կողմից սահմանում կուտակումներ կան: Նրանք այդկերպ ցանկանում էին զսպել ժողովրդական պայքարը, սակայն կարճ ժամանակ հետո պարզ դարձավ, որ այդ ամենը իրականությանը չի համապատասխանում:

Երբ 2008 թվականին Հայաստանում նույնպես ներքաղաքական պայքար էր, Ադրբեջանն օգտվեց այդ ամենից: Դա տրամաբանական է, քանի որ երբ թշնամի երկրի ներսում ամեն ինչ վատ է, այդ ամենից պետք է օգտվել: 2008 թվականին Ադրբեջանը օգտվեց այդ ամենից:

Սակայն, տարօրինակ կերպով, գարնանը տեղի ունեցող գործընթացներին Ադրբեջանի կողմից պատասխան չեղավ: Սա տարօրինակ է, քանի որ մենք լավ գիտենք մեր թշնամուն: Մյուս կողմից՝ Ադրբեջանը սկսեց ողջունել Հայաստանում տեղի ունեցող փոփոխությունները: Մասնավորապես, սեպտեմբերին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը թուրքալեզու պետությունների համագործակցության 6-րդ գագաթնաժողովի ժամանակ հայտարարել էր, որ հույսեր է կապում Նիկոլ Փաշինյանի կառավարության՝ կառուցողական լինելու հետ։

Նա, մասնավորապես, նշել էր. «Հույս ունենք, որ Հայաստանի նոր կառավարությունը կառուցողական դիրքորոշում կորդեգրի հայ-ադրբեջանական ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում, մեր տարածքները կազատագրվեն օկուպացիայից, Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը կվերականգնվի, տարածաշրջանում կտիրեն խաղաղությունն ու համագործակցությունը»:

Այս դրական տրամադրութունները շարունակվեցին ու ավելի զարգացան, երբ հոկտեմբերին Դուշանբեում «մինի» հանդիպում տեղի ունեցավ Փաշինյանի ու Ալիևի միջև: Փաշինյանը, մասնավորապես, նշել էր. «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կիրթ մարդու տպավորություն թողեց»։

Դուշանբեում ԱՊՀ գագաթնաժողովից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ զրույցի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել հրադադարի ռեժիմի խախտումները կանխելու, ինչպես նաև երկխոսությանն ու բանակցություններին հավատարիմ մնալու մասին։ Կողմերի երրորդ կարևոր պայմանավորվածությունը, ըստ պաշտոնական հայտարարությունների, նրանց միջև օպերատիվ կապի հաստատումն է եղել։

Այդ պահից սկսած՝ սահմանին իրավիճակը էլ ավելի հանդարտվեց: Թեև կան հրադադարի խախտումներ, սակայն սահմանին անհամեմատ հանգիստ է իրավիճակը:

Ի՞նչ է սա նշանակում:

Ադրբեջանի ղեկավարներն ուզում են երկու բան. պատերազմ կամ հողերի վերադարձ: Այլ բան նրանք չեն ուզում: Ադրբեջանում մտածում են այս 2 կետի մասին: Իսկ տրամաբանորեն, այս հանդարտությունը նշանակում է, որ կամ մեր հարևանները պատերազմի են պատրաստվում, ինչը մենք լավ տեսանք 2016 թվականի ապրիլին, կամ կա ինչ-որ խոստում կամ պայմանավորվածություն, որ նրանք լուռ սպասեն այնքան ժամանակ, քանի դեռ հարցը չի հասել հողերի վերադարձին:

Դատելով մեր թշնամու հայտարարություններից ու վերջին տարիների վարքագծից, 3-րդ տարբերակ չի կարող լինել: Իսկ Փաշինյան-Ալիև հարաբերությունները լարված չեն այնպես, ինչպես Սարգսյան-Ալիև հարաբերությունները: Հակառակ դեպքում՝ Ալիևը հույսեր չէր կապի նոր իշխանությունների հետ, իսկ Փաշինյանը Ալիևին չէր անվանի կիրթ մարդ: Միայն ժամանակը ցույց կտա, թե իրականում ինչին է սպասում Իլհամ Ալիևը:

NEWSPRESS.am