«Քաղցր» պատահար՝ Գերմանիայում. շոկոլադը լցվել է փողոցները
Գերմանական քաղաքներից մեկի շոկոլադի գործարանում պատահար է տեղի ունեցել: Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից:
Պատահարի հետևանքով մի քանի տոննա շոկոլադը լցվել է քաղաքի փողոցներ: Դեպքի վայր են ժամանել փրկարարները, ովքեր մեծ դժվարությամբ են կարողացել քաղաքի փողոցից հեռացնել շոկոլադը:
Փրկարարները նախ տաք ջուր են լցրել, հետո կրակմարիչի նյութն են փչել շոկոլադի վրա, այնուհետև կարողացել են բահերով մաքրել փողոցը:
Ընդգծենք, որ պատահարից հետո համացանցում են հայտնվել բազմաթիվ լուսանկարներ, որն արել են տարածքի բնակիչները: