Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն
Հայ-ռուսական հարաբերությունները դառնում են ավելի լայն հակամարտության օբյեկտ. սա շատ վտանգավոր է. Սերգեյ Կոպիրկին
Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա ԵրևանումՊԵԿ-ը բացահայտել է կառուցապատման ոլորտում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպք (տեսանյութ) «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի 17 ծառայողների նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժերՆարեկ Սամսոնյանի՝ ԱՄՆ դեսպանին ուղղված նամակը դեսպանատանը չվերցրեցինԵթե ճնշում են, ում որ ճնշում են, թող ինքն էլ խոսի․ Իմ նկատմամբ ճնշումներ ոչ մի կերպ չկան․ նախկին պատգամավոր (տեսանյութ)Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ադրբեջանական հեռուստաալիքը պարզաբանել է՝ ինչու չի ցուցադրվել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը
Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն ՍարուխանյանՊՆ-ում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման ծրագրին վերաբերող հարցերՍԱՏՄ-ն հրապարակել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքներըՔաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի բաց նամակ-հարցումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա ՔվինինԱլեն Սիմոնյանն Ալեքսեյ Սանդիկովին գործուղում է ՄոսկվաՄեքենան գլորվել է ձորը. վարորդը հիվանդանոցում մահացել էԶելենսկին, թերևս, առաջին անգամ բաց տեքստով խոստովանել է, որ Ուկրաինան պատերազմում պարտվում է. քաղաքագետԼեհաստանում ռազմական օդանավերը օդ են բարձրացվել Ուկրաինայում ռուսական ակտիվության պատճառովԱնհանգիստ որոշ հանրային գործիչներ զանգն են հնչեցնում մոտալուտ աղետի, սակայն բոց առաջացնող կայծը չի երևում. ԱնանյանԱշխատանքից ազատում՝ Հայաստանում Սոլովյովի հաղորդումն արգելափակելուց հետոԴատելով արձագանքներից` Բաքվում լավ հասկացել են Տոյվո Կլաարին. Արամ Սարգսյան
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 40 վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության. ապրիլի 1-ից կսահմանվի 200 եվրո և 31 կգՀորը բռնության ենթարկելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեբուժարանում
Հայաստանում արգելափակվել են «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները
«Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրելԲրազիլիայի Ռեսիֆե քաղաքում երկնաքեր է այրվումԹատրոնի միջազգային օրվա գլխավոր իրադարձությունը՝ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունն, այս տարի կյանքի կոչվեց «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի շնորհիվ (տեսանյութ)Դուք վախեցած եք, դա ակնհայտ է․ Ռուբեն Մխիթարյանը՝ ՔՊ-ականներինՕդային ճանապարհով փորձ է արվել Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ«Ինչքան հայրենասեր կա, Փաշինյանն ընկել է նրանց հետևից». Վոլոդյա Ավետիսյանն ասել է, թե ինչ են տարել իր բնակարանից խուզարկության ժամանակ (տեսանյութ)Որ բանկերի հաճախորդները կարող են օգտվել անկանխիկ գործարքներից կենսաթոշակի և նպաստի 10 % հետվճարի ծրագրիցԵրևանում «BMW» -ն Մալաթիայում հայտնվել է CPS բենզալցակայանի հարևանությամբ գտնվող տարածքում. դեպքի վայրում վարորդը չի հայտնաբերվելԻմ անունից տարածվում են կեղծ տեղեկություններ. Լևոն ՔոչարյանՈւկրաինան կարող է պարտվել Ռուսաստանին մինչև ամառ. StandardՊուտինը զարմացած էր, որ Փաշինյանը ԼՂ-ն Պրահայում ճանաչել է Ադրբեջանի մաս. ԼավրովԳյուղից մի փոքր աջ գազատարն է, որը ևս մնում է ադրբեջանցիներին․ Սուրեն Պետրոսյանը ներկայացրել է, թե ինչ կլինի, եթե իշխանությունն իրականացնի Ադրբեջանի ցանկությունը Տավուշում (տեսանյեւթ)
Վաղ առավոտյան խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը (տեսանյութ)
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենինԱռանց ամերիկյան օգնության Ուկրաինան կարող է պարտվել պատերազմում. ԶելենսկիՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էԱպարան-Քուչակ ավտոճանապարհին բախվել են «VAZ»-ը և «Nissan»-ըՄոսկվայում տեղի ունեցած ահաբեկչության գործով կալանավորված ևս մեկ անձ կաՕդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանովՈսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»Սաղաթելյանները՝ իշխանության թիրախում․ «Հրապարակ» Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը փակ է Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ»Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Վազող տողեր

Աննայի ժեստը՝ Սամվել Ալեքսանյանին, օդում կախված լուրերն ու «գաստրոլները»՝ Շվեյցարիայում

Վարչապետի տիկնոջ հաստիքը զբաղեցնող և կառավարական «գաստրոլներից» ճոխ- ճոխ օգտվող Աննա Հակոբյանը մեկնում է Շվեյցարիա: Ի դեպ, մեկնումը ներկայացվում է որպես աշխատանքային այց: Աշխատանքը, հավանաբար, վարչապետի կինը լինելն է, թե չէ՝ «Իմ քայլը» և «City of smile» հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահի աշխատանքային այցը ո՞րն է:

Կամ ի՞նչ կապ ունի, օրինակ, «City of smile» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը, ով մարդկանց կոչ է անում աղցան ուտել «Ոսկեվազ» ռեստորանում, որ աշխատանքային այցով լինի Հայոց ցեղասպանության հիշատակին նվիրված՝ «Հիշողության լապտերներ» հուշահամալիրում: Գոնե որպես սովորական այցելու գնար, կհասկանայինք, ոչ թե անունը դնեին՝ «աշխատանքային այց»:

Կամ, ասենք, ի՞նչ գործ ունի «Իմ Քայլը» հիմնադրամի հագոբարձուների խորհրդի նախագահն աշխատանքային այցով «Ֆրանկ Մյուլլեր» գործարանում: Ի դեպ, այս ընկերության նախագահը՝ Վարդան Սրմաքեշը, Հայաստանում բոլոր իշխանությունների համար միշտ եղել է իբրև պոտենցիալ ներդրող, նա ներկայացվում է՝ որպես Հայաստանի տնտեսությունն աշխուժացնող առանցքային ներկայացուցիչ, նրա հետ հանդիպումները Հայաստանում  կազմակերպվում են նախագահի ու վարչապետի մակարդակով, անհատույց օգտագործելու նպատակով շենք ու շինություններ են տրամադրվում, իսկ հենց հերթը հասնում է ներդրումներին, մարդկանց աչքերն այդպես էլ ջուր են կտրում: Ինչպես եղել է Գյումրիում, որտեղ իբրև պետք է մեկ միլիոն դոլարի ներդրում կատարվեր, բայց սայլը դեռևս տեղից չի շարժվում:

Ինչևէ, Աննա Հակոբյանը վարչապետի պաշտոնակատարի տիկնոջ հաստիքի ընձեռած հնարավորություններով աշխատանքային այցով կլինի Շվեյցարիայի՝ հենց այդ գործարանում: Թե ինչ կտա մեզ նրա այդ այցը, գուցե իմանանք նրա վերադարձից հետո:

Աննան նաև կհանդիպի Ժնևի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, իսկ թե ինչ կտա սա մեզ, դա էլ հաջորդ դասին:

Աննայի ակտիվությունը բավականին նկատելի է. վերջերս նա հանդիպեց հայ դիզայներների հետ, ցանկանում են՝ հայ դիզայներների աշխատանքներն այնպես ներկայացնել, որ ժողովուրդը սկսի սպառել: Ժողովուրդն, իհարկե, լավ գիտի հայ դիզայներների հագուստների գները, որոնք էժանագին կտորների հիմքով, մեկ-երկու զարդանաշխով, բայց անհասանելի գնով վաճառքի են հանված, բայց այդպես էլ մնում են խանութների ստենդներում: Գիտե՞ք՝ ինչու, տիկի′ն Աննա, որովհետև դրանք շատ թանկ են, իսկ ձեր ամուսինը աշխատավարձ չի բարձրացնում:

Աննա Հակոբյանը վերջերս կրել էր նաև «Ալեքս տեքստիլի» արտադրության հագուստ: Ի դեպ, հայտնի է, որ տեքստիլը պատկանում է Սամվել Ալեքսանյանին: Դե Աննան էլ աջակցություն է հայտնում տեքստիլի հագուստի տարածմամբ, հավանաբար, այդ կերպ շնորհակալություն է հայտնում Սամվել Ալեքսանյանին: Չէ՞ որ օդում կախված լուրերի համաձայն, Աննայի եղբորը՝ Հրաչ Հակոբյանին, պատգամավոր դարձնելու սուրբ գործին իր անմիջական ազդեցությունն է ունեցել Սամվել Ալեքսանյանը:

Ի դեպ, այդ վարչական շրջանում, Սամվել Ալեքսանյանը միայն Հրաչ Հակոբյանին չի աջակցել, նա նաև հոգացել է առաջին փոխվարչապետի ձայների մասին, ով ոչ մի վայրկյան չմասնակցեց քարոզարշավին: Ժողովրդական լեզվով ասած՝ «արխային էր, Սամոն սաղ հարցերը կլուծի»:

NEWSPRESS.am