35-ամյա քաղաքացին Կիևյան կամրջից նետվելով՝ ինքնասպան է եղել. Shamshyan.com (լուսանկարներ)
Այսօր՝ դեկտեմբերի 12-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։20-ի սահմաններում Ոստիկանության Մաշտոցի բաժնից ահազանգ է ստացվել, որ Կիևյան կամրջի տակ տղամարդու դի կա։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, 1-03 շտապօգնության բժիշկների ժամանած հերթապահ խումբը արձանագրել է քաղաքացու մահը։
Կայքի տեղեկություններով՝ պարզվել է, որ մահացածը Աբովյան քաղաքի բնակիչ՝ 35-ամյա Ռոման Ղ.-ն է, ով ինքնասպանություն գործելու նպատակով իրեն ցած է նետել։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում