Գերհզոր երեկո, անգլիական կամք ու հիասթափված իտալացիներ. Չեմպիոնների լիգա
Երեկ տեղի ունեցան Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին տուրի հանդիպումները: Այս տուրը խելահեղ ստացվեց, քանի որ եվրոպական չորս գրանդ ակումբ միանգամից հասկանալու էր, թե իրենցից որ երկուսն են անցնում հաջորդ փուլ և որ երկուսը՝ լքում մրցաշարը:
B խմբում իտալական «Ինտեր»-ին պետք էր ուղղղակի սեփական հարկի տակ հաղթել «ՊՍՎ»-ին, սակայն իտալացիները չկարողացան հաղթել ու դուրս մնացին մրցաշարից:
Նույն խմբում Պոչետինոյի «Տոտենհեմ-ը» կարողացավ ոչ-ոքի խաղալ կատալոնական հսկայի հետ և նվաճեց հաջորդ փուլի ուղեգիր:
Մահվան մյուս խմբում՝ C խմբում, Յուրգեն Կլոպի սաները կարողացան Մուհամմեդ Սալլահի գոլի շնորհիվ հաղթել մինչ այս պահն անպարտելի իտալական «Նապոլի»-ին ու արդյունքում դուրս եկան հաջորդ փուլ:
«ՊՍԺ»-ն էլ իր հերթին հաղթանակ տարավ ու ապահովեց իր տեղը հաջորդ փուլում:
Արդյունքում իտալական երկու թիմերը՝ «Ինտեր-ն» ու «Նապոլի»-ն կգնան Եվրոպալիգա, իսկ անգլիական երկու ակումբները՝ «Տոտենհեմ»-ն ու «Լիվերպուլ»-ը կշարունակեն իրենց ելույթները: